Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին 

Ի՞նչ է սա, եթե ոչ այլասերվածության քարոզչություն ու պոռնկագրական նյութերի տարածում «Էլլա» գիշերային ակումբի գովազդի տեսքով (տեսանյութ)

Վերլուծական

Այս հարցի պատասխանը, անշուշտ, փորձաքննությունը կտա, կտան մասնագետները՝ դիտելուց և ամբողջության մեջ գնահատելուց հետո հետևյալը. երկու երիտասարդ և գրգռված աղջիկներ՝ մեկն ամբողջովին մերկ, մյուսը՝ գրեթե մերկ, փչովի լողատաշտի մեջ նստած, օտարալեզու պարզունակ երգի, երաժշտության հնչյունների ներքո ինչ-որ շշից ջուր են լցնում իրար վրա, ձեռք տալիս, ձեռքերը քսում միմյանց և դիմացինի կրծքերին, սեռական օրգաններին (նաև՝ մերկ), ազդրերին, էրոտիկ շարժումներով սահեցնում դրանց վրայով, իրար հպվում մարմնի այլ մասերով: Աղջիկներից մեկի մերկ հետույքը շարժվում է սեռական ակտին բնորոշ շարժումներով: Ընդ որում, այս ամենը, որ պատկերված է համացանցում հրապարակված տեսանյութում, տեղի է ունեցել ոչ թե լոգարանում, սեփական անկողնում, այլ հասարակական վայր հանդիսացող ակումբում:

Որ իսկապես ակումբում կամ ակումբի սրահում է տեղի ունեցել, տեսանկարահանվել վերը նշվածը, երևում է, թեկուզ, շրջապատում գտնվող, սփռոցներով ծածկված, մոխրամաններ կրող երեք սեղանների, ինչպես նաև հատակի հատվածում գտնվող, հիմնականում գիշերային ակումբներին բնորոշ թարթող, փոփոխվող գծային լույսերից: Բնականաբար, առաջանում է հաջորդ հարցը՝ իսկ ո՞ր գիշերային ակումբում՝ ամերիկյա՞ն, եվրոպակա՞ն կամ, ինչպես ասում են, վայրի Արևմուտքի՞, թե՞ իր քրիստոնեական անցյալով, քրիստոնեական և ազգային նկարագրով հայտնի մեր երկրի ինչ-որ ակումբում: Պատասխանենք միանգամից և հակիրճ' տեղի է ունեցել, նկարահանվել հենց հայաստանյան, ավելի որոշակի' երևանյան ակումբում: Մի՞ թե արդեն հասել ենք այս օրին…

Ավելին. համացանցում («Յութուբում») տարածված կամ հրապարակված 40 վայրկյան տևողության վերոնշյալ տեսանյութն ուղեկցված է հենց ELLA NIGHT CLUB (թարգմանաբար՝ «Էլլա» գիշերային ակումբ) խոշորատառ մակագրությամբ, ինչից հասկանալի է դառնում, որ այն հիշյալ գիշերային ակումբի գովազդային տեսահոլովակն է «Յութուբում»: Ի դեպ, «Յութուբում» «Էլլա» գիշերային ակումբի բազմաթիվ գովազդային տեսահոլովակների շարքում կա ևս մեկը՝ ուղիղ 1 րոպե տևողությամբ, որտեղ նույնպես կան, կրկնվում են նախորդ տեսահոլովակից հատվածներ և լեսբուհիներին բնորոշ արարքներ պատկերող կադրեր (օրինակ' 44-րդ, 48-49-րդ վայրկյաններին): Ի՞նչ է՝ ոմանք արդեն այլասերվածության հրապարակային քարոզչությա՞ն են անցել, ի՞նչ է սա, եթե ոչ այլասերվածության հրապարակային քարոզչություն:

Հայաստանում չի՛ հանդուրժվելու այլասերվածության քարոզչությունը: Եթե ոմանք կարծում են, թե չէին նկատվելու կամ հանդուրժվելու էին այդ այլանդակ կադրերը, ապա չարաչար սխալվում են:

Ընդգծում եմ՝ թեև Հայաստանի Հանրապետությունում այլասերվածության հրապարակային քարոզչությունը, ցավոք, քրեորեն հետապնդելի արարք չէ, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով («Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը») քրեական պատասխանատվություն է նախատեսված պոռնկագրական նյութերի տարածման համար, իսկ թե վերը նշված, խնդրո առարկա տեսահոլովակները պարունակո՞ւմ են պոռնոգրական կադրեր, համապատասխան փորձաքննության նշանակմամբ կպարզեն ՀՀ ոստիկանությունը (մասնավորապես ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժինը, այսինքն՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը) կամ ՀՀ քննչական կոմիտեն:

Մեկ այլ խնդիր է, որ վաղուց ժամանակն է 263-րդ հոդվածով նախատեսված արարքների համար պատիժը խստացնելու: Օրինակ, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելու, գովազդելու, իրացնելու, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելու համար հիշյալ հոդվածի 1-ին մասով նախատեսված ամենախիստ պատիժն ազատազրկումն է առավելագույնը 2 տարի ժամկետով, ինչը, առկա իրողությունները հաշվի առնելով, կարծում եմ, բավարար չէ:

Մի քանի տեղեկություն՝ «Էլլա» գիշերային ակումբի մասին. այն աշխատում է շուրջօրյա և շաբաթվա բոլոր օրերին: Պարզվում է Երևանում «Էլլա» անվամբ գիշերային ակումբների մի մեծ ցանց կա: Երևանի Արշակունյաց 59 հասցեից բացի, դրանք գործում են ևս չորս հասցեներում: Գիշերային ակումբ են, որտեղ ստրիպտիզ-շոուներ են կազմակերպվում, միաժամանակ բար են, ռեստորան: Տնօրենը Խաչատուր Մելիքյանն է: Գիշերային ակումբների ցանցը «Էլլա Էմանուելա» ՍՊԸ-ինն է: Հետաքրքիր է՝ ինչ-որ մեկը ՀՀ ոստիկանությունից կամ իրավապահ համակարգից, իրենց ցինիզմով, լկտիությամբ աչքի ընկնող հիշյալ գովազդային տեսահոլովակները պատրաստողներին, համացանցում տեղադրողներին երաշխիք տվե՞լ է, որ օրենքի հետ կապված խնդիր չեն ունենա: Քանի որ խոսքը գովազդին է վերաբերվում, կարծում եմ, առկա է նաև անբարեխիղճ մրցակցության փաստը:

Մեր ձեռք բերած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2009թ. սկսված, «Էլլա» գիշերային ակումբում, մեկն էլ ակումբի դիմաց, բազմաթիվ անձանց մասնակցությամբ հանցագործության առնվազն ութ դեպք է եղել: Երկու դեպքում կատարված խուլիգանության արդյունքում տուժողներին պատճառվել է միջին ծանրության մարմնական վնաս: Մի այլ դեպքում ակումբում սկսված կռիվը մեկ այլ տեղ ավարտվել է քաղաքացի Մ. Ասիրյանի որովայնին դանակով հասցված հարվածով, վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր մարմնական վնասվածք (կարող էր և մահանալ)։ Բռնություն է գործադրվել նույնիսկ ոստիկանների նկատմամբ, հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258, 112, 316-րդ հոդվածների հատկանիշներով:

Ի դեպ, գիշերային այլ ակումբներում ևս, թեև ոչ այսքան, քիչ չեն հանցագործության դեպքերը: Կարծում եմ, Ազգային ժողովը, եթե իսկապես ազգային ժողով է, վաղուց պետք է օրենք ընդուներ մեր ազգային ու քրիստոնեական նկարագրին լիովին անհարիր գիշերային ակումբների գործունեությունն իսպառ արգելելու համար: Բյուջեին դրանք կարող է մի քանի «գրոշ» տալիս են, բայց ի՞նչ են տալիս մեր ազգին, ժողովրդին, հասարակությանը, երիտասարդությանը, դրանց տված օգո՞ւտն է շատ, թե վնասը' բարոյական և այլ բնույթի: Հուսանք, որ գոնե սրանից հետո Ազգային ժողովը կշտկի իր բացը կամ էլ ՀՀ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, եթե, իհարկե, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիսի մեր մտահոգությունն ու կարևորի խնդիրը: Վարչապետին, Ազգային ժողովի պատգամավորներին դիմում եմ երջանկահիշատակ Սոս Սարգսյանի խոսքով՝ «Հարց եմ տալիս՝ մի՞ թե ձեզ համար միևնույնն է, թե վաղը ինչ քաղաքացիներ կունենանք»… Գիշերային ակումբներից մեկը նույնիսկ այնքան էր լկտիացել, որ 2013թ. հրավեր էր ուղարկել դպրոցականներին՝ «վերջին զանգի» երեկոն իրենց մոտ յուրովի անցկացնելու համար:

Թեև ունենք համապատասխան կադրերի լուսանկարները, սակայն դրանք այս հոդվածի հետ չենք հրապարակի, գետինը մտնելու բան են: Այս հրապարակումը, բնականաբար, չենք ուղեկցի հիշյալ այլանդակ կադրերը պատկերող այդ տեսահոլովակներով կամ դրանց յութուբյան հղումներով, քանի որ չենք ցանկանում դրանց տիրաժավորողը լինել, այդպիսի պղծություն ներկայացնել մեր ընթերցողներին, հասարակությանը: Բացի այդ, բացառված չէ, որ վաղը մեզ էլ մեղադրեն այլասերվածության հրապարակային քարոզչության և պոռնկագրական նյութեր տարածելու, գովազդելու մեջ: Այս հոդվածում գրվածը ստուգելու, համոզվելու ցանկություն ունեցողները դրանք կարող են գտնել «Յութուբում»: Փոխարենը' այն համոզվածությամբ, որ մեր երեխաները, պատանիները և, ընդհանրապես, հայ հասարակությունն արժանի չեն էկրաններին կանացի մերկ հետույքներ տեսնելու, հոդվածը կուղեկցենք մեծ հայերից մեկի՝ Սոս Սարգսյանի սթափեցնող խոսքը ներկայացնող տեսահոլովակով:
«Ո՛չ, դուք ժողովրդի ուզածը չեք անում, դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին, սա է խնդիրը,- ասում է վարպետը:- Ես չեմ կարող էս բոլորի հետ հաշտվել, մեծ մարդ եմ, մեկ-մեկ մտածում եմ՝ դե, քո գործը չէ, քո ժամանակն անցավ, բայց հոգիս պատռվում է, ես չեմ կարողանում այդ բոլորը նայել: Էս մեր երեխաները նայում են, նայում են… Ի՞նչ մի մեծ բան է մերկ կինը, որ ցույց եք տալիս, ի՞նչ մի մեծ բան է: Կին է, ինքը, իր ընտանիքը, ես ինչո՞ւ պետք է տեսնեմ ուրիշ կնոջ ոտքի ազդրը, ինչո՞ւ… Ինչո՞ւ պիտի տեսնեմ, ինչո՞ւ են ցույց տալիս դա, սխալ, ամոթ բան է: Ամոթ բան է, գետինը մտնելու բան է, հա, և պարտադրում են, և գետինը մտնելու բան է, մենք էդ ազգը չենք եղել, մենք էդ ժողովուրդը չենք եղել: Հետո, էս ի՞նչ բան է… Ժամանակն է զգաստանալ, ես իրավունք ունեմ իմ տարիքի բարձրությունից ազգին դիմել' հայեր, զգաստացեք, էսպես չի կարելի, մենք կկործանվենք, ոտի տակ կգնանք»:

Ըստ Սոս Սարգսյանի, եկել է ժամանակը, որ այլևս հանդուրժել այն, ինչ որ արվում է հեռուստատեսությամբ, ինչ որ քարոզվում է հեռուստատեսությամբ, չի կարելի, պետք է դադարեցնել: Սոս Սարգսյանի խոսքը դեռ հեռուստատեսությամբ կանացի մերկ ազդրերի ցուցադրմանն է վերաբերվում, դա ու թերևս նաև հեռուստատեսությամբ մերկ հետույքների (վերը նշվածի «լայթ» տեսակը) ցուցադրումն էր տեսել, ու հոգին սկսել էր պատռվել է: Ինչ լավ է, որ «Էլլա» գիշերային ակումբի գովազդային հիշյալ տեսահոլովակները չի տեսել, ամենայն հավանականությամբ, ինֆարկտից կամ ինսուլտից տեղում կմնար: Հայաստանի Հանրապետության իշխանություններ, սթափվե՛ք:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը
Ամենադիտված