«Հրապարակ». Օսկանյանի «Համախմբում» կուսակցության համագումարին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն հրավիրվի
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության համագումարը, որը տեղի կունենա հունիսի 17-ին, լրագրողների համար լինելու է բաց: «Սակայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն հրավիրվի. համագումարը հիմնադիր է, առավելաբար քննարկվելու են կուսակցական, կառուցվածքային' ներքին խնդիրներ, ուստի անհրաժեշտ չհամարեցինք այլ ուժերին հրավերներ ուղարկել: Դահլիճն էլ, որում տեղի կունենա համագումարը, կարող է տեղավորել ընդամենը 300 մարդ»,- ասաց կուսակցության մեր աղբյուրը: Իսկ քանի՞ անդամ ունի կուսակցությունն այս պահին: «Ստույգ ասել հնարավոր չէ, գործընթացը դեռ ընթանում է, կառույցները ձևավորվում են»: Կարո՞ղ ենք ասել, որ ձեր համագումարը կլինի առավելապես մայրաքաղաքային, քանի որ կառույցները տեղերում դեռ չեն ձևավորվել: «Ոչ, հիմնադիր համագումարի պահանջներից է' 3-4 մարզերից պատվիրակներ ունենալ, մենք պատվիրակներ կունենանք բոլոր 10 մարզերից»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից