«Ռեալի» դարպասապահը չի մասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը բաց կթողնի Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Այս մասին տեղեկացնում է Կոստա Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը չի ընդգրկվի հավաքականի հայտացուցակում: Նավասը կմնա ակումբում և կշարունակի ապաքինվել:
Հիշեցնենք, որ Նավասը «Արքայական ակումբի» կազմում նվաճեց Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի գավաթը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»