Խաղը էմոցիոնալ ստացվեց. Ինյեստան Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին և նշել, որ հետևել է հանդիպմանը:
«Մենք դիտել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Խաղը էմոցիոնալ ստացվեց: Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթողին որոշելը դաժան մեթոդ է, բայց անարդար չէ: Չեմ հասցրել շնորհավորել հավաքականում իմ թիմակիցներին, ովքեր խաղում են «Ռեալում», քանի որ դեռ չեմ հանդիպել նրանց: Մենք ինքներս ենք ուրախանում մեր հաղթանակների համար և հիասթափվում անհաջողության ժամանակ: Նույնը կարելի է ասել նաև «Ռեալի» ֆուտբոլիստների մասին: Նրանք հավանաբար հիասթափված են Իսպանիայի առաջնության համար», -Ինյեստայի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու