ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. Գալյան ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. Վարդևանյան ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարան ՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Լինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի 

Թուրքիայի մեջլիսը Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման պարագայում սպառնացել է Բունդեսթագին

Արտաքին Քաղաքական

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումից առաջ թուրքական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել' բանաձևի ընդունումը կանխելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24 լրատվականը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բունդեսթագում քննարկվելիք բանաձևը դատապարտող հայտարարություն է հրապարակել, որը ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Ուշագրավ է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն այդ հայտարարության տակ չի ստորագրել:

Կուսակցությունների հայտարարության մեջ նշվում է, որ իրենք խստորեն դատապարտում ու մերժում են «1915 թվականի դեպքերի մասին պատմական իրողությունները խեղաթյուրող բանաձևը»:

Նրանք սպառնացել են, որ նման բանաձևի ընդունումը «կվնասի թուրք-գերմանական եղբայրական և դաշնակցական հարաբերություններին»:

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին' Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվեարկությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ ԱԳՆ ուղերձը՝ ԱՄՆ–ին. Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի ԽամենեիինՀայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվըՆորվեգացի փորձագետը համաձայնել է Մեդվեդևի գնահատականին Ֆինլանդիայի վերաբերյալՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինՈւկրաինայի նախկին վարչապետը կանխատեսել է վառելիքային ճգնաժամ Ուկրաինայում և դրա համար մեղադրել Զելենսկուն Չինաստանին մեղադրել են գերմանական արդյունաբերության դիրքերը թուլացնելու մեջՈւկրաինայի նախկին վարչապետը կմասնակցի Պետդումայի ընտրություններինՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունը. ԳալյանԳերմանական ավտոարդյունաբերությունը նվազում է, պաշտպանականը՝ աճում. BZ ՍԴ որոշումը տարբերվում է. ՍԴ-ն հրաժարվեց հաղթահարել իր կազմի լեգիտիմության խնդիրը. ՎարդևանյանՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍտամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայանԱռնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ ՕրբելյանՍլովակիայում մեկնարկել է հանրաքվեն՝ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցովՍԴ-ն մերժեց յոթ ուժերի հայցը. որ ուժերը կանցնեն խորհրդարանՄեդվեդևը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «անօրինական» է անվանելՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիՈՒՂԻՂ․ Հրապարակվում է ՍԴ որոշումը ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջԽերսոնի շրջանում Ուկրաինայի հարձակումներից երեխաներ են տուժելԶբոսաշրջիկը բացահայտումներ է արել Մեքսիկայում ատամնաբույժների «մաֆիայի» մասինԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը նշել է Ուկրաինայում խաղաղության գլխավոր խոչընդոտը«Դա ԵՄ-ի գինն է». ռուս փորձագետը՝ Հայաստանի արտահանման սահմանափակումների մասինԹրամփը ցուցադրել է ոսկե քանդակ, որտեղ իրեն պատկերել է ԱՄՆ հիմնադիր նախագահների կողքինԴաշնային խորհուրդը հայտնում է Եվրոպայի «կեղծ ախտորոշման» մասինՍահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօրՄեդվեդևը դժվար է համարել Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու գործընթացըՈւկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրաՖինլանդիան չորս ժամով սահմանափակել է Ֆիննական ծոցում երթևեկությունըԲարեբախտաբար, Փաշինյանը չընկավ այդ ծուղակը. Էստուկյանը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հերքում է Կիևյան կամրջի աշխատանքների դադարեցման մասին լուրերըՈւկրաինան դժգոհել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունիցէլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացըԿարող է արդյոք Ռուսաստանը միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում. ԶԼՄԱրագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվենԿտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետներըՊուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբԳերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)
Ամենադիտված