Հայաստանի և Իրանի միջև կհաստատվի առանց վիզայի ռեժիմ
Արտակարգ Պատահար
Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր: Փաստաթղթին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն' համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
«Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում' առավելագույնը 90 օր ժամկետով' 180 օրվա ընթացքում:
Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարշջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար»,- ասված է հիմնավորման մեջ:
Ելնելով վերոհիշյալից' ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ