Ծանրամարտի «Fajr Cup»-ում Աղասյանը 6-րդն է, Միրզոյանը` 9-րդը
Սպորտ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկեց «Fajr Cup» ծանրամարտի միջազգային մրցաշարը:
Այս մրցաշարին մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի երկու անդամները' Աղասի Աղասյանը և Առաքել Միրզոյանը: Աղասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 156 կգ, իսկ հրման ժամանակ գլխավերևում պահեց 196 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով Աղասյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:
Առաքել Միրզոյանը հանդես եկավ A ենթախմբում: Ծանրորդը պոկեց 154 կգ և հրեց 188 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով 9-րդ տեղում է:
85 կգ քաշային կարգում «Fajr Cup» մրցաշարի հաղթող դարձավ Իրանի ներկայացուցիչ Ռոստամ Կիանուշը, ով երկամարտում գրանցեց 395 կգ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու