Հովիվները Ջաբրաիլի մոտակայքում «Սմերչ»-ի բեկորներ են հայտնաբերել. Halo Trust
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը:
Կազմակերպության թվիթերյան էջում նշվում է նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչ»-ի բեկորներն են:
The Halo Trust-ը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: Halo Trust-ը 6 000 սակրավորներով ականազերծման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թ. և առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալել Աֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնված ականների հետևանքով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան