Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով» Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնել Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Շաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է Ալիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում ՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրք 

Երեխաները բավականին վաղ են հայտնվում համացանցում, երբ դրա կարիքը ընդհանրապես չկա. Սամվել Մարտիրոսյան

Հասարակություն

Հայաստանում այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ դպրոցը և ընտանիքը երեխայի համար չեն կարողանում ապահովել ցանցում կրթություն, գիտելիք ստանալու մեթոդներ, և երեխաները ստիպված իրար են կրթում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ամենակարևորը՝ ծնողները հստակ հասկանան, թե ցանցում ինչ վտանգներ են սպառնում երեխաներին:

«Մնացած բոլոր ոլորտներում ծնողները ավելի շատ փորձ ունեն, օրինակ՝ թե բակում ինչ կլինի, դպրոցում և այլն, իսկ համացանցում մենք հայտնվել ենք այնպիսի մի վիճակում, երբ մեր երեխաները շատ փորձառու են և իրենց ծնողներից ավելի շատ բան գիտեն: Նրանց թվում է, որ համակարգիչները ասոսացվում են ինչ-որ բարձր տեխնոլոգիաների հետ, և երեխաները շփվում են ավելի վեհ գաղափարների հետ, սակայն փորձը ցույց է տալիս, որ երեխաները հիմնականում ժամանակն անցկացնում են սոցցանցերում կամ այն կայքերում, որոնք նախատեսված են ավելի բարձր տարիքի մարդկանց համար»,- ընդգծեց փորձագետը:

Նա նշեց, որ այժմ երեխաները բավականին վաղ են հայտնվում համացանցում, երբ դրա կարիքը ընդհանրապես չկա:

«Երեխան չունի շփման խնդիր, քանի որ ծանոթները սփռված չեն աշխարհով մեկ, կարիք չունի տեղեկատվություն ստանալու, քանի որ նա ունակ էլ չէ այդ տեղեկատվությունը միայնակ ստանալու, այդ իսկ պատճառով, երբ նա ժամանակից շուտ է հայտնվում համացանցում, նա գնում է դեպի խաղերը, որոնցից շատ դժվար է նրան պոկել, կամ էլ դեպի սոցցանցերը, որտեղ էլ վերահսկողությունը շատ բարդ է»,-ասաց նա:

Փորձագետը խնդիրներից առանձնացրեց նաև երեխաների ձեռքում բջջային հեռախոսների առկայությունը, ինչը նույնպես անվերահսկելի է դարձնում նրանց գործողությունները:

«Երեխաների ձեռքը չափից դուրս վաղ սմարթֆոն տալը նշանակում է նրան թույլ տալ անվերահսկելիորեն օգտվել ցանցային բոլոր հնարավորություններից: Դպրոցներում նույնպես վերջերս ներմուծվել է ամեն երեխային մեկ պլանշետ ծրագիրը, այսինքն՝ փաստացիորեն երեխաները պարտադրված են մտնել ցանց: Կարևոր է, որ երեխան կրթվի ցանցից օգտվելու տեսանկյունից, այսինքն՝ հասկանա վտանգները, իսկ երեխային առանց պատրաստելու միանգամից գցել այդտեղ, կարծում եմ՝ լավագույն որոշումը չէ: Մյուս կողմից՝ Հայաստանում դեռ չկա այդ մշակույթը, որ մարդ օգտվի սարքերի օգտագործումը սահմանափակող ծրագրերից: Եթե չմտցվեն այդ սահմանափակումները՝ ժամանակի, կայքի, խաղերի տեսակի, դժվար է իմանալ, թե մի քանի օր հետո ձեր երեխան որտեղ կհայտնվի»,- նշեց փորձագետը:

Նա շեշտեց ցանցային հետապնդում երևույթի անտեսվածությունը, ինչի պատճառով համացանցում երեխաները ավելի են վտանգվում:

«Երեխաները ինչ-որ տարիքում մեկի դեմ սրվելու հատկություն ունեն, իրական կյանքում դա գոնե վերահսկելի է, տեսանելի՝ ուսուցիչների, ծնողների համար, իսկ ցանցի դեպքում այդ խնդիրը դառնում է շուրջօրյա: Այս դեպքում ծնողի համար ամենակարևորը անընդմեջ կրթվելն է, ինչպես նաև դպրոցի հետ համագործակցությունը»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը
Ամենադիտված