«Մխիթարյանը Լամելայի, Էրիքսենի և Քեյնի հետ կդառնա Պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը».«Տոտենհեմը» միացավ Մխիթարյանի համար պայքարին
Սպորտ
Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Dailystar-ը:
«Մխիթարյանը կարող է հանդես գալ հարձակման ցանկացած դիրքում՝ աջ, ձախ եզրներում կամ ենթահարձակվողի դիրքում: Հիանալի ձեռքբերում կլինի «Տոտենհեմի» համար: Էրիկ Լամելայի, Քրիստիան Էրիքսենի, Հարի Քեյնի հետ Մխիթարյանը կդառնա Պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը»,- գրել է բրիտանական կայքը:
Հիեցնենք, որ «Արսենալը» և «Չելսին» նույնպես հետաքրված են հայ կիսապաշտպանի ծառայություններով:
Ավելի վաղ մամուլում շրջաառվող տեղիեկությունների համաձայն՝ հայտնի է դարձավ, որ Մխիթարյանը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը դորտմուդցիների հետ, սակայն մտադիր է մինչև պայմանագրի ավարտը` 2017 թ. ամառը, մնալ գերմանական ակումբում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու