Ադրբեջանի օկուպացրած տարածքները վաղ թե ուշ վերադարձվելու են Արցախին. Շավարշ Քոչարյան
Հասարակություն
«Վիեննայով հիմք դրվեց մի շատ կարևոր գործընթացի, որ մինչև հիմա չկա հաստատված կրակի դադարեցման ռեժիմ, վստահության միջոցներ գոյություն չունեն, դժվար է և գրեթե անհնարին է ակնկալել որևէ առաջընթաց»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե միջազգային դիվանագիտական հարթությունն ինչպե՞ս է ընկալվում այն արտահայտությունը, թե հայկական կողմը կորցրել է 800 հեկտար տարածք, սակայն դրանք ռազմավարական կամ ստրատեգիական նշանակություն չունեն, Քոչարյանը պատասխանեց. «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են Արցախին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ