Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ «Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times 

Թուրքիայի համար ամենացավոտ կողմը հենց Գերմանիան էր. նոր զարգացումներ են սպասվում. թուրքագետ

Հրապարակումներ

Գերմանիայի Բունդեսթագն այսօր ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց՝ ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Դրանից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուին: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ։

-Պարոն Հովսեփյան, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղապանության ճանաչումն ի՞նչ կտա Հայաստանին։

-Բունդեսթագի ընդունած բանաձևը չափազանց կարևոր և առանցքային նշանակություն ունի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Նախ այն, որ հենց Գերմանական կայսրությունը եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը, մեղսակցության մասնաբաժին ունի հենց Գերմանիան, որը ոչ միայն չի կանխել, այլև որևէ ջանք չի գործադրել ցեղասպանությունը դադարեցնելու ուղղությամբ։ Գերմանիայի կողմից ճանաչումը Թուրքիայի համար լուրջ խնդիր է առաջացնում։ Թուրքական կողմը պարբերաբար ժխտողական քաղաքականության մեջ հղում էր անում գերմանական արխիվները բացելուն, դրանով ցույց տալով, որ Գերմանիան որպես առանցքային պետություն լուրջ դերակատարություն է ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին և չի ճանաչում ու ընդունում Հայոց Ցեղասպանությունը։ Սա ևս կարևոր գործոն է։ Թուրքիան սրա վրա պարբերաբար շահարկումներ է արել։

-Թուրքիան անմիջապես հետ կանչեց Գերմանիայում իր դեսպանին։ Ի՞նչ հետագա գործընթացներ են սպասվում։

-Գերմանաթուրքական հարաբերություններում լուրջ պրոցեսներ կսկսվեն։ Կարծում եմ՝ շարունակություն կունենա, և քաղաքական նոր զարգացումներ կլինեն, քանի որ Թուրքիան ամենաբարձր մակարդակով անընդհատ ճնշում էր գործադրում Գերմանիայի վրա, շանտաժի լեզվով էր խոսում, սպառնալիքների։ Հիմա Թուրքիան ստիպված է գնալ քաղաքական կոնկրետ պրոցեսների՝ պատասխան քայլերի։ Սա իր ազդեցությունը անշուշտ կունենա գերմանաթուրքական հարաբերությունների վրա։ Ինչ ծավալով, ինչ մասշտաբով՝ դեռևս վաղ է ասել, բայց կունենա։ Մյուս կողմից, ավելի ընդհանուր պրոսեցների առումով կարող են խնդիրներ առաջանալ։ Մասնավորապես՝ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում, որոնք այնքան էլ հարթ չեն ընթանում։ Մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ ոչ միայն Գերմանիայի, այլև Եվրամիության կողմից Թուրքիայի իշխանությունների նկատմամբ որոշակի դիրքորոշման, մոտեցումների փոփոխություններ կան։ Էրդողանի այն շանտաժները, սպառնալիքները, որոնք բավական կոշտ ուղղվում էին Եվրոպային, չէին կարող անպատասխան մնալ։ Կարծում եմ՝ առաջիկայում կարևոր մի շարք պրոցեսների ականատես կլինենք։ Չեմ բացառում, որ Թուրքիան որպես լծակ փորձի օգտագործել փախստականների խնդիրը։ Կարծում եմ՝ այս հարցով Թուրքիան կգնա կտրուկ քայլերի։ Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի և հետագա պրոցեսների առումով՝ Բունդեսթագի կողմից ընդունումը շատ կարևոր էր։ Կարելի է ասել, սա նոր իրավիճակ է ստեղծում։ Սա որոշակի շղթայական ռեակցիա կունենա, ինչպես քաղաքական պրոցեսների, այլև միգուցե որոշ երկրների կողմից նման բանաձևերի ընդունման գործում։ Գերմանիայի դերակատարությունը, կշիռը բավական բարձր է և, կարծում եմ, որոշ երկրների համար կարող է օրինակ ծառայել։ Թուրքիայի համար ամենացավոտ կողմը հենց Գերմանիան էր, որովհետև թուրքական կողմը միշտ հենվել է Գերմանիայի վրա, ցույց տալու, որ Գերմանիան այդ ժամանակաշրջանում առանցքային դերակատար լինելով հանդերձ, չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը։ Եթե հիշում եք, երբ Ֆրանսինա ընդունեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան Գերմանիան արխիվները բացելու կոչեր արեց, որպեսզի հակաշիռ ստեղծեր Ֆրանսիայի դեմ և շանտաժի ենթարկեր Գերմանիային։ Բայց այսօրվա ճանաչումը ցույց տվեց, որ Թուրքիայի բոլոր քայլերը ապարդյուն էին։

-Կարո՞ղ ենք ասել, որ վաղ թե ուշ Թուրքիան ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

-Ես դրա մասին խոսելը վաղ եմ համարում, որովհետև Թուրքիան այսօր այնպիսի ուղի է բռնել, որ այդ մասին խոսելը վաղաժամ է։ Այդուհանդերձ, հասարակական մակարդակով նոր քննարկումները որոշակի ազդեցություն ունեն։ Թուրքիայի ներսում մտավորականները, լրագրողները բարձրաձայնում են այդ մասին, բայց Թուրքիա պետության կողմից ճանաչման մասին խոսելը վաղաժամ է։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել
Ամենադիտված