Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն 

Տաքսու վարորդի վրա միայն Վահրամ Վերանյա՞նն է հարձակվել (տեսանյութ)

Վերլուծական

Երևանի կենտրոնական հատվածում երեկ կատարված տաքսու վարորդի և նույն տաքսի ծառայության տնօրեն, երեք անչափահաս երեխայի հայր Արսեն Խանամիրյանի սպանությունը հերթական անգամ ցնցեց մեր հասարակության ոչ անտարբեր մասին: Մարդիկ մտովի ցավակցեցին, կարեկցեցին սպանվածի հարազատներին, արդարացի վրդովմունքի և զայրույթի զգացում ունեցան, և ևս մեկ ու հերթական անգամ գիտակցեցին, որ իրենք անպաշտպան են, որ սպանված Արսեն Խանամիրյանի փոխարեն կարող էին և իրենք լինել:
Ավելին. ի՞նչ երաշխիք, որ մեզանից որևէ մեկը, որը մեքենա է վարում, առաջիկայում երթևեկության ընթացքում չի հանդիպի տաքսու վարորդին սպանած Վահրամ Վերանյանի նման մեկին, թերևս երթևեկության հետ կապված ինչ-ինչ հանգամանքների բերումով չի արժանանա նրա զայրույթին` դրսևորված մարդասպանության տեսքով:

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական տեղեկատվությունից, «Հունիսի 1-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունենում և դանակահարված անձ կա»: Տեղեկատվության այս մասը կարևոր է այն առումով, որ դանակահարությանը նախորդել է վիճաբանությունը, եղել է վիճաբանություն: Հիմա ուշադրություն դարձնենք նույն տեղեկատվության շարունակությանը.
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 14-ին նշված խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1990 թ. ծնված Վահրամ Վերանյանը արգելափակել է «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ընթացքը և իջնելով ավտոմեքենայից՝ դանակով հարվածներ է հասցրել «Ֆորդ Ֆոկուս»-ը վարող Արսեն Խանամիրյանի (1968 թ. ծնված) որովայնի և կրծքավանդակի հատվածներին ու պատճառել մահ:

Ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում` Վահրամ Վերանյանը ժամը 15.30-ին մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Վերանյանը կալանավորված է:

Կատարվում է նախաքննություն»:

Այսինքն` ի՞նչ` Վերանյանը իջնելով ավտոմեքենայից, միանգամի՞ց է հարձակվել ու դանակով հարվածներ հասցրել «Ֆորդ Ֆոկուս»-ը վարող Արսեն Խանամիրյանին ու սպանել: Դրան վիճաբանություն չի՞ նախորդել, ինչպես հայտնվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդմամբ: Այդ վիճաբանությանը Վ. Վերանյանի վարած «Նիվայի»` հանրությանն առայժմ անհայտ ուղևորը, որի անունը, ինքնությունը չեն հրապարակվում, չի՞ մասնակցել… Սա՞ է ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ պարզվածը: Կարծում ենք, հասարակությունն իրավունք ունի մտահոգվելու և պահանջելու, որ քրեական պատասխանատվության կանչվեն այս հանցագործության բոլոր մասնակիցները, եթե, իհարկե, կան այդպիսիք: Պետք է պատասխանատվության կանչվեն` անկախ նրանից, թե ովքեր են նրանք, շարքային մեկն են, թե ունեն ինչ-որ ազդեցիկ հովանավոր:
Ավելորդ չեմ համարում հիշեցնել այս դեպքի առնչությամբ երեկ ԶԼՄ-ներից մեկում հրապարակված տեղեկատվության վերնագիրը` «Սահմռկեցուցիչ դեպք Երևանի կենտրոնում. Նիվայից դուրս եկած հաստագլուխները դաժան ծեծի են ենթարկել տաքսիստին, ով հիվանդանոցում մահացել է»: Այլ ԶԼՄ-ներ ևս տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Նիվայի» վարորդի, ուղևորի ու տաքսու վարորդի միջև:

Ավելին. դեպքի վայրից հայտնվել էր, որ «Չարենցի, Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև…», «Նիվայի վարորդն ու ուղևորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի», «Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ»: Ըստ հիշյալ տեղեկատվության, ոստիկանները «տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա)»: Նկատենք, որ նշված ձողը նույնպես հուշում կամ վկայում է դանակահարությանը նախորդած կռվի, ծեծի կամ հաշվեհարդարի մասին:

Ինչպես հայտնի է, փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով, հուսանք, որ նախաքննությունն իսկապես բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական կլինի, ինչպես պաշտոնապես հավաստում է ՀՀ քննչական կոմիտեն:

Մեկ այլ խնդիր է, թե ինչու է տեղի ունեցել և սկզբունքորեն ինչու է հնարավոր դարձել վերոնշյալ սպանությունը: Հանրությանը հետաքրքրող հիշյալ հանցագործության դրդապատճառի մասին, կարծում ենք, առաջիկայում տեղեկատվություն կհրապարակի նախաքննության մարմինը, իսկ հնարավոր դառնալու առնչությամբ թերևս կարելի է ասել հետևյալը` Վահրամ Վերանյանի համար մարդու, դիմացինի կյանքն արժեք կամ առանձնապես արժեք չի ունեցել, այլապես նա Արսեն Խանամիրյանին մեկը մյուսի ետևից հարվածներ չէր պատճառի մարմնի կենսականորեն կարևոր հատվածներին:

Իսկ ինչո՞ւ արժեք չի ունեցել, ինչո՞ւ են ոմանք այսքան չարացել, դարձել այսքան դյուրագրգիռ, դիմացինի հանդեպ այսքան ագրեսիվ ու դաժան, այսքան աններող… Իրենց վարքով կատաղած կենդանիների վարքին նմանվող… Ձևականորեն քրիստոնյա, բայց քրիստոնեական արժեհամակարգից հազարավոր կիլոմետրերով հեռու… Ո՞ւր է նրանց քրիստոնեական դաստիարակությունը, որ դեռ դպրոցական տարիքից պետք է տրվեր (Վահրամ Վերանյանն ընդամենը 25-26 տարեկան երիտասարդ է): Սանձարձակությունը, հղփացածությունը, ազդեցիկ հովանավոր ու նրա շնորհիվ անպատժելիության զգացում ունենա՞լն է այս դեպքի ետևում, թե Վերանյանն այդպիսի ոչ մի հովանավոր էլ չունի, պարզապես վաղ դպրոցական տարիքից հեռուստատեսությամբ և այլ կերպ ցուցադրվող ֆիլմերում հարյուրավոր անգամներ տեսել է, թե մարդն ինչպես է սառնասրտորեն սպանում իր նմանին ու հոգեբանորեն վարժվել է դրան, գիտակցության թե ենթագիտակցության մակարդակով սպանությունը նրա համար դարձել է մի սովորական բան, մարդու կյանքը` անարժեք: Լսենք Սոս Սարգսյանի սթափեցնող իմաստնախոսությունը, որը նաև այս կապակցությամբ է:

Արթուր Հովհաննիսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին
Ամենադիտված