Այդօրինակ լրատուներին կոչ եմ անում հրաժարվել լրատվամիջոցի կայացման էժան ու դատարկամիտ փորձերից. Ա. Ահարոնյան
Հասարակություն
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վլադիմիր Գասպարյանի վերաբերյհալ լրատվական կայքերից մեկի տարածած տեղեկությանը:
«Լրատվական կայք հիշեցնող որոշ միջոցներ լուրեր են տարածում, թե ոստիկանության պետը օրերս մասնակցել է ինչ-որ հոգեհանգստի և փորձում են դրանով «մեղմ ակնարկներ» անել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ լուրը չի համապատասխանում իրականությանը, իսկ այդօրինակ լրատուներին կոչ եմ անում հրաժարվել լրատվամիջոցի կայացման էժան ու դատարկամիտ փորձերից և քայլել պրոֆեսիոնալիզմի ճանապարհով, եթե, իհարկե, ցանկություն ու կարողություն ունեն»,- գրել է Ա. Ահարոնյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ