ՃՈ-ն տեղեկացնում է վարորդներին. երթևեկության փոփոխություն է տեղի ունեցել
Հասարակություն
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը: Տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը:
Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում՝ ըստ կից ներկայացված սխեմայի:



















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ