Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլլիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցություն սկսելու մեծ ներուժ կա:
Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են դատավորների անկախության ապահովման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդրի լուծմանն առնչվող հարցերի շրջանակում համագործակցության հնարավորություններին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին