«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է 

Ասուլիս՝ ոչնչի մասին…

Վերլուծական

Ինչպես, հավանաբար, արդեն տեղյակ եք, երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հատուկ հանդիպում էր կազմակերպել, ուր փորձ էր անում իբր իր անձի շուրջ ստեղծված աղմուկը ցրել ու ամեն բան պարզաբանել այնպես, որ այլևս հարցեր չառաջանան, ու հայ ժողովուրդը մեկընդմիշտ ըմբռնի այն պարզագույն ճշմարտությունը, որ պաշտոնն Արծվիկ Միանսյանին ոչ միայն չի փոխել, այլև չի էլ կարող երազել փոխելու մասին:

Առաջին բանը, ինչին ձեռնամուխ եղավ նախարարը, երկրում երկար տարիներ առկա ու ոչ մի կերպ հոգեվարքի նշաններ ցույց չտվող շաքարավազի շուկայում մենաշնորհի վերաբերյալ իր ասածները մեկնաբանելն էր: Այդ հարցի շուրջ Մինասյանը, մասնավորապես, ասել էր. «Երբ խոսել էի մենաշնորհի մասին ու մեկ օրինակ էի բերել շաքարավազի վերաբերյալ, աղավաղված ձևով ներկայացվեց: Ուզում եմ հստակեցնել՝ շաքարավազի գործարանը միակն է, բայց գործող օրենքի շրջանակում այդ գործարանը չի համարվում մենաշնորհ, փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ, ասում եմ հետևյալը, որ իրականությունն ու օրենքը պետք է համապատասխանեն իրար, անհրաժեշտ է՝ այդ մենաշնորհի կարգավիճակը ստանա ոչ թե առավելություններ ստանալու, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար: Չեմ ասել, թե օրենքով պետք է ճանաչել մենաշնորհ ու արտոնություններ տալ, մենաշնորհի կարգավիճակը բերում է հավելյալ պատասխանատվություն»:

Թե որն է եղել լրագրողների թյուրըմբռնած միտքը, անկեղծ ասած, այդքան էլ պարզ չէ, քանի որ, ըստ էության, մարդը կրկնում է նույն այն միտքն, ինչի մասին լրագրողները գրել էին. հարկավոր է օրենքով ամրագրել փաստացի առկա մենաշնորհը: Իսկ հիմա հարց՝ երկրի ճակատագրով անհանգստացած Մինասյանին՝ ավելի ճիշտ չէ՞ր լինի, արդյոք, որ օրենքով մենաշնորհ ամրագրելու փոխարեն, երկրում ստեղծվեր այնպիսի բիզնես մթնոլորտ, որ ով ցանկանար՝ կարողանար համապատասխան քանակությամբ շաքար ներկրել երկիր, իսկ թե որքանով այն ձեռնտու կլիներ այդ գործով զբաղվողի համար, թող որոշեին ազատ շուկայի օրենքները: Իսկ այն, որ շաքարավազի գործարանը միակն է այս երկրում, ոչ թե Սամվել Ալեքսանյանի գործարար բացառիկ տաղանդի ու հնարամտության արդյունք է, այլ՝ համապատասխան ալիբիների. մարդը կարողացել է հասնել նրան, որ փաստացի միայն իրեն թույլատրվի այդ բիզնեսով զբաղվել ու գերշահույթ ստանալ, իսկ թե եղած փաստն օրենքով ամրագրելուց հասարակ քաղաքացին որքանով է շահելու և կամ այդ ինչ պարտավորություններ է Արծվիկ Մինասյանը դնելու Ալեքսանյանի ուսերին, անկեղծ ասած, անհասկանալի է. մի՞թե դաշնակցական նորաթուխ նախարարն իրոք կարծում է, թե ինքն այնքան ազդեցիկ ու հզոր է, որ կարող է սեփական պայմանները թելադրել մի ողջ Սամվել Ալեքսանյանի…

Այնպես որ, կարելի է ասել՝ Արծվիկ Մինասյանի պարզաբանումներն ու բազմակետերը վերջակետով եզրափակելու փորձը այնքան էլ հաջող չստացվեց. կրկնեց այն ամենն, ինչի մասին հայտնի էր վաղուց ու ինչը օբյեկտիվորեն քննադատվում էր մասնագետների ու լրագրողների կողմից. սրբագրել Սամվել Ալեքսանյանի բոլոր գործերը՝ անկախ դրանց բնույթից:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ
Ամենադիտված