Աբրահամ Խաշմանյանը երկարաձգեց պայմանագիրն «Ալաշկերտի» հետ
Սպորտ
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, մարզչական շտաբի մյուս անդամները և մի շարք ֆուտբոլիստներ, ում պայմանագրերի ժամկետներն Ակումբի հետ լրացել էին, երկարաձգեցին դրանք: Նոր պայմանագրերը նախատեսված են մինչև 2017 թ. օգոստոսի 1-ը:
Կապված Հայաստանի նորընծա չեմպիոնի առաջիկա ծրագրերի հետ նշենք, որ նախապատրաստությունն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի Որակավորման 1-ին փուլի խաղերին (առաջին հանդիպումը՝ ըստ խաղացանկի, կկայանա հունիսի 28-29-ին) ալաշկերտցիները կսկսեն հունիսի 5-ին: Երևանյան մարզումները հայրենի մարզադաշտում կշարունակվեն մինչև հունիսի 14-ը: Այնուհետև «Ալաշկերտի» կմեկնի Հանքավան, որտեղ հունիսի 15-23-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հունիսի 15-ին հենց Հանքավանում պլանավորված է ստուգողական խաղ հանրապետության փոխչեմպիոն «Շիրակի» հետ: Եվս մեկ ստուգողական հանդիպում մեր թիմը պլանավորում է անցկացնել հավաքի ավարտին՝ հունիսի 22-ին: Մրցակիցը դեռևս հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու