Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Գարշահոտ, խոնավ, հակասանիտարական. ինչի՞ մասին է մտածում Իջևանի քաղաքապետը, երբ հանրակացարանի բնակիչներն օգնության կարիք ունեն (ֆոտո)

Հրապարակումներ

Իջևանի հանրակացարանի նեղլիկ և խոնավ մեկ սենյակում է մի կերպ պատսպարվում Շախպարյանների 6 հոգանոց ընտանիքը, որտեղ կա 4 անչափահաս երեխա: Երկար ժամանակ է, ինչ այս ընտանիքը տեղափոխվել է հանրակացարան, քանի որ ի սկզբանե բնակարան չունենալով՝ որոշ ժամանակ ապրել է վարձով, սակայն, երեխաներից ամենակրտսերի լույս աշխարհ գալու և նրա հիվանդության պատճառով կուտակել են բազմաթիվ պարտքեր: Արդյունքում, ի վիճակի չլինելով վճարելու տան վարձը, հայտնվել են հանրակացարանում` ժամանակավոր գրանցվելով այստեղ: Օգտվում են միայն նպաստից, որը, սակայն, շատ չնչին է ապրուստի բոլոր միջոցներից զրկված ընտանիքի համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է «Հույս հային» բարեգործական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։ 

«Մեր այցելության ընթացքում զգացինք, որ անհնար է բնակվել գարշահոտ, խոնավ, սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններից զուրկ հանրակացարանի անհարմարավետ ու շատ փոքրիկ սենյակում, որը 6 հոգանոց ընտանիքին ծառայում է որպես ննջարան, խոհանոց, անգամ լոգարան և պետքարան: Մեր տեսածն ու զգացածը անհնար է բառերով նկարագրել, թե այս ընտանիքը ինչպես է գոյատևում և պայքարում անմարդկային պայմաններում, այն էլ՝ անչափահասների հետ, որոնցից ամենակրտսերը՝ 2-ամյա Նանեն, ով ծնվել է վաղաժամ՝ մանկական ուղեղային կաթվածով, չի կարողանում քայլել, նրան պարբերաբար բուժման և ստուգման են տանում Երևան, սակայն հիմա նույնիսկ ճանապարհածախսի գումար չունեն»,- նշված է հրապարակման մեջ։

Ընտանիքի 38-ամյա հայրը՝ Մհեր Շախպարյանը գործազուրկ է, սակայն պատրաստ է ցանկացած բանվորական աշխատանք կատարել, որպեսզի ընտանիքին փրկի աղքատության ճիրաններից, հոգա հիվանդ փոքրիկի բուժման ծախսերը և վճարի դեղատներում ու խանութներում ունեցած պարտքերը: Ընտանիքի մայրը՝ 33-ամյա Քնար Իշխանյանը ևս ունի առողջական խնդիրներ. «Ինչպես տեսնում ենք Շախպարյանների ընտանիքը ունի բազմաթիվ խնդիրներ՝ բնակարանի, առողջական, սննդի հագուստի, դպրոցական պարագաների, չունեն սառնարան, լվացքի մեքենա և կենցաղային այլ անհրաժեշտ պարագաներ: Ջուրը բերում են հեռվից, իսկ զուգարանը գտնվում է շենքից դուրս:

Շախպարյանները դիմում են բարի մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց, որոշակիորեն թեթևացնեն իրենց հոգսերը, որ երեխաները գոնե այսպիսի ծանր մանկություն չունենան, նրանց երբեք սոված չքնեցնեն և վտիտ ու դալուկ տեսքից լուռ չարտասվեն...»։ 

Իջևանի Սարիբեկ Օհանյան փողոցում գտնվող գորգագործական կոմբինատի նախկին հանրակացարանի՝ 40 տարի առաջ կառուցված շենքը տարիներ առաջ հանձնվել էր քաղաքապետարանին։ Շենքը գտնվում է կիսախարխուլ վիճակում, հակահիգենիկ ու սանիտարական պայմաններից զուրկ է։ Բնակիչները ոչ թե ապրում են, այլ մի կերպ գոյատևում։ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը որևէ քայլ չի ձեռնարկում հանրակացարանում բնակվող ընտանիքներին որևէ բանով օգնելու համար, չնայած որ բազմիցս խոստումներ տրվել են, բայց ինչպես երևում է, սայլը տեղից չի շարժվում։ Հանրակացարանի շենքը ոչ վերանորոգվում է, ոչ էլ բնակիչներին այլ բնակարաններ են հատկացվում։ Թե ինչի մասին են մտածում քաղաքապետն ու համայնքային ղեկավարությունը՝ հայտնի չէ։ Մեկ բան փաստ է՝ այդ հանրակացարանում բնակվող ցանկացած առողջ մարդ հաշված ժամերի ընթացքում մի շարք հիվանդություններ ձեռք կբերի։ 

Լուսանկարները՝ նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Քրիստինա Աղալարյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված