«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է 

Ոչ ոք չի կարող լռեցնել ճշմարտության ձայնը. Արցախի օմբուդսմենը նամակ է հղել գերմանացի իր կոլեգային

Արտաքին Քաղաքական

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհակալական նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական օմբուդսմեն, Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ Քերսթն Շտայնկեին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, օմբուդսմենը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Բունդեսթագի այս որոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս որոշումն արտահայտում է Ձեր երկրի հավատարմությունն արդարության և համընդանուր արժեքների հանդեպ: Տարիներ շարունակ մենք այն տպավորությունն ենք ունեցել, որ Գերմանիայում թուրքական լոբբին այնքան ուժեղ է, որ ի վիճակի կլինի մշտապես խոչընդոտել հայերի ցեղասպանության փաստի ճանաչումը: Մինչդեռ Ձեր պետությունը լավագույնս ապացուցեց, որ ոչ ոք Գերմանիայում չի կարող թաքցնել ծանրագույն հանցագործությունները կամ լռեցնել ճշմարտության ձայնը: Եվ որ մարդու իրավունքները սահման չունեն՝ ոչ ժամանակի և ոչ էլ տարածության մեջ:

1915 թվականին Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը, և հայերի հանդեպ իրականացված սարսափելի վայրագությունների ականատեսների թվում էին շատ գերմանացներ, որոնք աշխատանքի բերումով գտնվում էին Թուրքիայում: Ուստի Հայերի ցեղասպանության վերաբերյալ մեծաթիվ փաստեր պահպանվում են գերմանական արխիվներում:

Հարգելի տիկին օմբուդսմեն, դժբախտաբար, վերջին տարիների ընթացքում աշխարհը գտնվում է հուզումների և անկայունության նոր փուլում: Ես հավատացած եմ, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել հակամարտությունների և ճգնաժամերի այն բազմազանությունը, որոնց ականատեսն ենք հիմա: Ավելին, որոշ կանխատեսումների համաձայն՝ մեզ սպասում են ժողովրդավարության հաստատման ճանապարհին է՛լ ավելի մեծ մարտահրավերներ՝ պայմանավորված նաև ողջ աշխարհում տնտեսական աճի ցածր մակարդակով:

Ներկայումս մեր պարտականությունն է ներդնել առավելագույն ջանքեր մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունը ամրապնդելու համար, և ինքս ծառայում եմ երիտասարդ ժողովրդավարությանը, որը հակված է եվրոպական արժեքներին: Մենք համարում ենք, որ մեր պարտականությունն է՝ ապահովել մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական չափանիշների ներդրումը, ուստի մենք մեծագույնս կգնահատենք Ձեր համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության լավագույն փորձը Արցախի Հանրապետությունում ներդնելու հարցում:

Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով մենք մեր երկրում ունենք միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների և մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայության պակաս։ Սակայն հաստատապես հավատացած ենք, որ ոչ կառավարական կազմակերպությունների և անկողմնակալ դիտորդների ներկայությունն Արցախում ոչ միայն կամրապնդի մեր ժողովրդավարությունը, այլև կնպաստի հակամարտության լուծմանը։ Մենք միջազգային հանրությանը շարունակաբար մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։

Իսկ երկու ամիս առաջ մենք դարձանք Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ ագրեսիայի ականատես, ինչը, հաջողության հասնելու դեպքում, հաստատապես կհանգեցներ հայերի նոր ցեղասպանության կամ էթնիկական զտման։ Ադրբեջանական զինվորների կողմից նույնիսկ եղան Իսլամական պետության ոճով պատերազմական հանցագործությունների դեպքեր։ Սակայն, այդ հանցագործությունները հաստատելու համար անկողմնակալ դիտորդների բացակայությունը կարող է շահարկումների և անորոշության վիճակ ստեղծել։ Եթե մենք ունենայինք անկողմնակալ դիտորդներ՝ որևէ հանցագործություն կամ ռազմական գործողություն չէր մնա չհաստատված, հակամարտության կողմերից որևէ մեկը չէր փորձի այն լուծել ռազմական ճանապարհով, և դա էապես կնպաստեր խաղաղության հաստատմանը։
Եվ վերջում, կրկին ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ որպես Գերմանիայի խորհրդարանի անդամ և օմբուդսմեն, այս պատմական որոշմանը Ձեր մասնակցության համար»,- ասված է նամակի մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ
Ամենադիտված