«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է 

Ուկրաինացի ազգային հերոս Վասիլ Ստուսի փրկված բանաստեղծությունները տպագրվել են հայերեն

Գիտություն և Մշակույթ

Պայքարի բանաստեղծ, հայերին սիրահարված ուկրաինացի գործիչ Վասիլ Ստուսի երեւակայական աշխարհի գաղտնագրերը բացահայտված են. Երևանում' Սերգեյ Փարաջանովի թանգարանում, տեղի ունեցավ անվանի գրող, Ուկրաինայի ազգային հերոս Վասիլ Ստուսի բանաստեղծությունների «Հանգիստ տուր ինձ, Տեր» հայերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսը։

Պայքարի բանաստեղծ և ֆենոմեն. այսպես էին ներկաները բնորոշում խորհրդային տարիների այլախոհ Վասիլ Ստուսին, ով 30 տարի առաջ այս օրը Ռուսաստանի Պերմի մարզի Կուչինո ավանում տեղակայված ԳՈՒԼԱԳ-ի մահվան ճամբարի մենախցում, 47 տարեկանում պիտի կնքեր մահկանացուն, եւ ում ստեղծագործություններն այսօր պետք է ապրեին եւ հանձնվեին հասարակության դատին իր ճամբարային ընկերոջ եւ համախոհի՝ նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանի շնորհիվ:

Խորհրդանշական էր նաեւ գրքի շնորհանդեսի վայրը, քանի որ բանաստեղծի քաղաքական գործունեությունը սկսվել էր 20 տարի առաջ նույն օրը Կիևի «Ուկրաինա» կինոթատրոնում Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպված հավաքին ունեցած իր մասնակցությամբ:

Գրքում զետեղված են Ստուսի զինվորական տարիներին, առաջին եւ երկրորդ կալանքների ժամանակ գրված բանաստեղծությունները: Ազգային միացյալ կուսակցության անդամ, «Անկախության բանակի» հիմնադիրներից Ռազմիկ Մարկոսյանը միայն ցավում է նրա համար, որ ստեղծագործություններն ուշ են տպագրվում:

«Մի յուրահատուկ մտերմություն էր նրա հետ, նրա բանաստեղծությունները բոլոր ժամանակներում, բոլոր ճամբարներում վտանգված էին, եւ ակամայից մենք դրանց պաշտպանն էինք թե՛ հացադուլով, թե՛ գործադուլով, թե՛ դիմում բողոքներով: Անձամբ ինձ հաջողվել է փրկել 50 բանասստեղծություն, եւ այս տարիների ընթացքում գոյացածը պետք է հանգեցներ հենց այս գրքի հրատարակությանը: Ցավում եմ, որ դա ուշ եղավ»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Լավ ճանաչելով բանաստեղծին՝ Ռազմիկ Մարկոսյանը տվել է ժողովածուին «Հանգիստ տուր ինձ, Տեր» խորագիրը, քանի որ, նրա խոսքով, վստահ է՝ Ստուսի հոգին հիմա էլ է փոթորկվում իր երկրի, ամբողջ աշխարհի համար:

Գրքի թարգմանչուհու՝ Երազիկ Գրիգորյանի խոսքով՝ ավելի քան մեկ տարի է պահանջվել Ստուսի երեւակայական աշխարհի գաղտնագրերը բացահայտելու համար: «Ինձ համար Ստուսը պայքարի բանաստեղծ է, քանի որ լինելով անազատության մեջ, զրկված տարրական մարդկային իրավունքներից՝ պայքարել դրսում ազատության մեջ ապրող մարդու լիարժեք իրական ազատության համար եւ մանավանդ այդ ընթացքում ստեղծագործել ամեն մեկին տրված չէ. նա ինձ համար պարզապես ֆենոմեն է: Ինձ թվում է՝ կարողացել եմ գտնել Ստուսի երեւակայական աշխարհի գաղտնագրերը: Ընթերցողը Ստուսի տողերում կգտն ի մի ուկրաինացու, ով պայքարել է հանուն մարդու մտքի ազատության»,- վստահեցրեց Երազիկ Գրիգորյանը:

Շնորհանդեսին ներկա էր նաեւ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ով վստահ է՝ գիրքը մեծ արժեք է ներկայացնում հայ-ուկրաինական հարաբերությունների համար:

«Տարիներ առաջ այդ կայացած ամբողջությունը Մարկոսյանը տանում է իր հետ մինչեւ այսօր, եւ կարծես թե նա դրանից չի ազատվել: Մինչ այդ, մենք Մարկոսյանի հետ խոսել էինք Ստուսի մասին, եւ ես հիշում եմ՝ Ռազմիկն այն ժամանակ ասում էր՝ այս ճանապարհն անցած բոլոր ուկրաինացիները տուն վերադառնալուց հետո առանձնակի հոգածության մեջ են հայտնվել իբրեւ ագզային հերոս, ինչը մեր պարագայում չեղավ: Ռազմիկն ինձ համար իրապես ազգային հերոս է: Ես հպարտ եմ, որ մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել: Նա նոր էր աքսորից վերադարձել, երբ մենք մտերմացանք, եւ ես հետեւել եմ նրա յուրաքանչյուր քայլին, թե ինչպես է նա փորձել լինել նույն զինվորը, նույն երիտասարդ անձը, իր ամբողջ կենսագրությունը նվիրել հենց այս անկախության գաղափարին: Մենք ուկրաինացիների հետ մեծ կապեր ունենք, որոնք շատ թանկ են մեր պատմական անցյալում, եւ ահավասիկ Փարաջանովի տուն-թանգարանում ենք, հենց Փարաջանովի գոյությունը ինքնին կիեւյան մշակութային իրականության մի մասն է կազմում»,- եզրափակեց հանրաճանաչ կոմպոզիտորը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ
Ամենադիտված