ՀՀ իշխանությունները չեն համարձակվում պնդել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ․ «Ժողովուրդ»
Քաղաքական
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ պատրաստ են հունիսին հանդիպել ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով:
«Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը՝ նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասված է համանախագահների հայտարարությունում:
Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունները նախագահ Բակո Սահակյանի շուրթերով միանշանակ ազդարարեցին, որ ԼՂՀ խնդրի շուրջ չի կարող արդյունավետ բանակցություն տեղի ունենալ, առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության: Թվում էր, թե այդ ամենից հետո ՀՀ իշխանությունները խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսեն միայն Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուց հետո: Բայց ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չեն համարձակվում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ պնդել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից