Մանրամասներ՝ Սուրիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հասարակություն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նախօրեին տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, լուրջ հետազոտությունների է ենթարկվում։ «Մի քիչ հազ ունի, դեռ պետք է հետազոտել և պարզել, թե ինչից Է գալիս թուլությունը»,- թերթի հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։
Խաչատրյանը, բժշկի վստահեցմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել մրսածության պատճառով ոչ բարձր ջերմությամբ և թուլության զգացողությունով։ Նախօրեին նա մի շարք հետազոտությունների Էր ենթարկվել։ Մեր հարցին հետազոտությունների արդյունքում ի՞նչ պարզվեց՝ Կուրղինյանը պատասխանեց. «Դրանց պատասխաններն եկել են, կոպիտ ասած՝ լուրջ հիվանդություն չենք գտնում։ Դրա համար որոշել ենք այլ լուրջ հետազոտություններ անել։ Եկել Է, մենք պարտավոր ենք ամբողջությամբ հետազոտել, ամեն օր հո չեն գալիս հիվանդանոց, դրա համար երբ գալիս են, իրենք Էլ են առիթից օգտվում, բոլոր հետազոտություններն անցնում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ