«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձը Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է 

Մոսկվայում խուճապ է…

Վերլուծական

Անդրկովկասի ու, մասնավորապես, Հայաստանի շուրջ ընթացող միջազգային զարգացումները նոր թափ են հավաքում: Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն ու այդ երկրի կողմից տասնամյակների «լռության ուխտի» խախտումը, որ Թուրքիայի համար ունեցավ պարզ երկնքում ահավոր ամպրոպի ազդեցություն, եկավ ցույց տալու, որ, որքան էլ ոմանց թվար, թե Հայատանն այն երկիրը չէ, որ կարող է մթնոլորտ փոխել ու անգամ հետամուտ լինել սեփական կենսական շահերին, այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում, երբ գերտերությունների համար ամեն մի միլիմետր հողը հայտարարվում է ստրատեգիական շահերի գոտի, մեր երկիրը շարունակում է հետաքրքրել աշխարհի ուժային կենտրոններին, որոնք, ելնելով սեփական շահերից, ասպարեզ են հանում հայկական խաղաքարտը:

Հունիսի 2-ին Մոսկվայում' Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող քննարկման ժամանակ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, որ իր անձով հայ-ռուսական բարեկամության յուրատեսակ խորհրդանիշ է հանդիսանում, անդրադառնալով արցախյան խնդրին, բառացիորեն ասել էր հետևյալը. «Գլխավորը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են, և բոլոր զարգացումների դեպքում Ռուսաստանը լինելու է Հայաստանի կողքին»: Ինչպես կարելի է նկատել վերջերս տեղի ունեցող իրադարձություններից ու այլևայլ ռուս պաշտոնյաների հայտարարություններից, Մոսկվան, որ, եթե անկեղծ լինենք, ուխտադրուժ վարք ցուցաբերեց հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին ու միտումնավոր «աչք փակեց» Ալիևի ոտնձգության վրա, հետզհետե սկսում է հասկանալ, որ, ինչպես ժողովուրդն է ասում, Ալիևն իրեն ումուդ չէ, իսկ առևտրի առարկա դարձնելով հայ-ռուսական հարաբերությունները բեղավորի հետ շփումներում' ուշ թե շուտ կանգնելու է տարածաշրջանը կորցնելու վտանգի առաջ. Մոսկվան ուշիուշով հետևում է թուրք-ադրբեջնական հարաբերություններում տեղի ունեցող ջերմացման պրոցեսին ու շատ լավ գիտակցում, որ «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը ո՛չ Անկարայում, ո՛չ էլ Բաքվում տեսանելի ապագայում ոչ ոք չի պատրաստվում չեղարկել, մանավանդ որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքու կատարած իր այցի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարել է, թե երկու երկրներին միավորում են ընդհանուր արժեքներ, և ոչ ոք չի կարող վնասել այդ բարեկամությանն ու եղբայրությանը. թե ում էր ուղղված այս տեքստը, Մոսկվայում հրաշալիորեն հասկանում են:

Բայց Ռիժկովի' հայերիս սեր խոստովանելու գլխավոր դրդապատճառներն այսքանով չեն սահմանափակվում. Կրեմլում գիտակցում են, որ Արևմուտքը սեփական օրակարգից ամենևին էլ չի հանել հայ-թուրքական հաշտեցման պլանը, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից հույս հայտնելը, թե հայ-թուրքական հարաբերություններն, այնուամենայնիվ, կկարգավորվեն, խոսում է այն մասին, որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության հարցի ճանաչումը ոչ միայն նպատակ ուներ թուրքերին իրենց տեղը ցույց տալու, այլև յուրօրինակ կոչ էր Անկարային' «քարը փեշից թափել» ու գնալ Հայաստանի հետ երկխոսության. Վաշինգտոնում կա այն բանի հստակ գիտակցումը, որ այդ հարաբերությունների մերօրյա բնույթն ամենևին էլ հայկական կողմի մեղքով չէ, և որ տարածաշրջանում ԱՄՆ հեգեմոնիայի հաստատման հիմնական խոչընդոտ հանդիսանում են հենց հայ-թուրքական չեղած հարաբերությունները: Կրեմլում ևս, ուր ամենևին էլ հիմարներ չեն նստած, հրաշալիորեն հասկանում են, որ սահմանի բացման դեպքում իրենց զինվորական բազան այստեղ ավելորդ է դառնալու, ու ՌԴ-ն այլևս մանևրելու տեղ չի ունենալու. կանգնելու է Անդրկովկասը կորցնելու փաստի առաջ, ուստի' Մոսկվան փորձում է կրկին ասպարեզ իջեցնել հայ-ռուսական եղբայրության մասին ասքը' հույսով, որ կհաջողվի վերականգնել մինչպատերազմական փոխվստահության մթնոլորտը' երկու երկրների միջև. Անդրանիկ Նիկողոսյանի' Կիսիլյովի միջնորդությամբ Մոսկվայի օկրուգում 10 միլիոնանոց բիզնես հիմնելն էլ ձեզ' այս ամենին վառ ապացույց…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ
Ամենադիտված