Իբրահիմովիչը 1 տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Սպորտ
Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է կարիերան շարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին տեղեկացնում է Sky sports-ը:
ֆուտբոլիստը 1 տարվա համաձայնագիր է ստորագրելու մանչեսթերյան ակումբի հետ: Հաղորդվում է, որ անգլիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդն այս օրերին ավարտին է հասցնում պայմանավորվածությունները ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև: Գործարքը հավանաբար կկնքվի մինչև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկը՝ հունիսի 10-ը:
Զլատան Իբրահիմովիչն ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ և ստացել ազատ խաղացողի կարգավիճակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու