«Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է․ Աբրահամյան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը Փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» 

Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը. Գայանե Չիլոյան

Սպորտ

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը բացառիկ են լինելու թե մասնակիցների քանակով և թե խաղարկվող մեդալների թվով: Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 տարեկան մարզիկ, ով կդառնա հայ մարզիկներից ամենաերիտասարդն՝ իրավունք ստացած մասնակցելու ամառային Խաղերին: Գայանե Չիլոյանը վազորդ է և համաշխարհային սպորտի ամենաերիտասարդ օլիմպիականներից մեկը:

Չիլոյանն իր Օլիմպիական ուղեգիրը նվաճեց Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Մասնագետների կարծիքով' վազորդը մեծ հեռանկարներ ունի, եթե մնա սպորտին հավատարիմ: Ինքը՝ Չիլոյանը, իրատես է, և Ռիոյի Օլիմպիական խաղերից մեծ ակնկալիքներ չունի, բայց, ինչպես ինքն է ասում, Տոկիո-2020-ի համար պայքարելու է բարձր հորիզոնականների համար: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր ամենաերիտասարդ օլիմպիականը խոսեց մինչ այս ունեցած ձեռքբերումների, օրեր շարունակ ԶԼՄ-նների ուշադրության կենտրոնում լինելու և ամառային Օլիմպիական խաղերի մասին:

-Գայանե, գիտեմ, որ մինչև աթլետիկայով զբաղվելը, ծնողներդ քեզ տարել են նաև բալետի: Պատմիր խնդրում այդ մասին:

-Այո, երբ դեռ 9 տարեկան էի մի քանի ամիս գնացել եմ բալետի, բայց հետո չշարունակեցի: Բալետն ավելի դժվար աշխարհ է: Իրանակում ես բալետ չէի էլ սիրում, ծնողներս կամքիս հակառակ էին տարել: Աթլետիկան և բալետ տարբեր բևեռներ են:

-Ինչո՞ւ որոշեցիր վազքով զբաղվել, և ո՞վ քեզ ուղղորդեց:

-Աթլետիկայով մարզվել սկսել եմ 10 տարեկանից: Քանի որ շատ աշխույժ երեխա էի և բակում անընդհատ վազում էի, մորաքրոջս նախաձեռնությամբ սկսեցի վազքով զբաղվել: Հիմա արդեն մարզումներն օրվա հիմնական մասն են զբաղեցնում: Ես կապված եմ մարզիչներիս հետ, մարզվող ընկերիս հետ: Բայց աթլետիկայի նկատմամբ առավել մեծ սերս կապում եմ մարզիչներիս հետ, քանի որ նրանց ազդեցություն շատ մեծ է:

-200 մետր վազքը քո հիմնակա՞ն ձևն է:

-Այո, 200 մետր, ինչպես նաև 100 մետրը: Սակայն տանել չեմ կարողանում 300, 400 մետր վազքերը (ծիծաղում է):

-Գայանե, դու ընդամենը 15 տարեկան ես, և Հայաստանն ես ներկայացնելու համաշխարհային սպորտի ամենակարևոր մարզական իրադարձությունում, մի՞թե պատասխանատվության զգացումը չի խանգարում:

-Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը: Սակայն պատասխանատվությունը որպես այդպիսին չի խանգարում: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ երազանք է Օլիմպիական խաղերի մասնակցելը:

-Ինչպե՞ս արձագանքեցին ծնողներդ:

-Եթե անկեղծ, ապա տանն այդքան էլ չեն պատկերացնում օլիմպիական ուղեգիր նվաճելն ինչ արդյունք է: Առավել ուրախ էր մորաքույրս:

-Ի՞նչ ես ակնկալում ամառային այս խաղերից և ի՞նչ ես անելու Ռիոյում:

-Ես և ինձ շրջապատողները հրաշալի գիտակցում ենք, որ 15 տարեկանում Հայաստանի առաջնությունում գրանցածս արդյունքով լուրջ արդյունքներ չեմ գրանցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում, բայց 2020 թվականի խաղերում պետք է պայքարեմ լուրջ արդյունքների համար: Սակայն մինչ խաղերը, անելու եմ ամեն հնարավոր բան, որ բարձրացնեմ գրանցածս արդյունքը: Իհարկե այս խաղերին իմ մասնակցությունը մեծ փորձ է հետագայի համար: Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու բրազիլական կառնավալին:

-Ի՞նչ է փոխվել առօրյայումդ ուղեգիր նվաճելուց հետո:

-Մարզումներիս քանակն ենք շատացրել: Ավելի երկար եմ մարզվում, շատ ավելի մեծ եռանդով, և հիմա անընդհատ լրագրողների ուշադրության կենտրոնում եմ, որը խանգարում է մարզումային ծրագրիս:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Ուկրաինայում 2.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել Շամիրամում պեղումների ընթացքում բացահայտվել են կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ (լուսանկարներ) Բրազիլիայի ԱԳՆ-ը ընդունել է ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորությունըՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունըԲագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցություններըՉսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է․ Աբրահամյան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում քարաթափում է տեղի ունեցել Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովըՓնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի․ Գագիկ Ծառուկյան «Իրավունք». «Դու պիտի զսպաշապիկ լինես խմբակցությունում». Ինչ է ասել Սամվել Կարապետյանը եղբոր որդուն «Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը «Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու «Ժողովուրդ». ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները․ հայտնի է նաև խմբակցության քարտուղարի հավանական թեկնածուն «Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ «Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում «Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում «Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ «Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի Լի Կան Ինը ՊՍԺ-ից կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո» Եթե ես ընտրություն ունենայի, մենք անմիջապես կդարձնեինք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ․ Ստուբ Օդային հարձшկումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերшզմում․ Զելենսկի ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում էՄարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետԹրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Լիբանանը հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով 4319 զոհի մասին՝ լարվածության սրման սկզբից ի վերՌուսաստանը ՄԱԳԱՏԷ-ին կներկայացնի Կիևի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի և «Էներգոդար»-ի վրա հարձակումների փաստերըՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարեն Կիևին երկու տարվա ընթացքում 140 միլիարդ եվրոյի տրամադրման մասինՀրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը Bloomberg. ՆԱՏՕ-ն կփորձի ԱՄՆ-ին ապացուցել դաշինքին մասնակցելու առավելություններըՓաշինյանը Ծառուկյանով չի սահմանափակվելու․ մարդիկ ասում են՝ ձայն չենք տվել, որ «բոքսի տանձիկ» դառնաք (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասինTenet Plus-ը ներկայացրել է Ռուսաստանի շուկայի համար նախատեսված իր առաջին ավտոմեքենանՀայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է Զախարովա․ Մեծ Բրիտանիան մանիպուլյացիաների է ենթարկում Ուկրաինային՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար
Ամենադիտված