Կկայանա Եվրոպայի օրվան նվիրված ցուցահանդեսի բացումը
Գիտություն և Մշակույթ
Այսօր՝ ժամը 15:00-ին Հյուսիսային պողոտայում (Պուշկին-Տերյան փողոցների միջև ընկած հատվածում) կկայանա Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացումը, որին կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ անդամ երկրների դեսպանները: Միջոցառումները կանցկացվեն «Եվրոպական միությունը Հայաստանի երիտասարդների համար» կարգախոսի ներքո: Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի բացօթյա համերգով, որը կմեկնարկի Ազատության հրապարակում ժամը 19:00-ին: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իսպանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը իսպանացի հայտնի երգչուհի Լարա Թեյլորն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)