Սոթքում գայլը հոշոտել է պայմանագրային զինծառայողի տնտեսության ոչխարները
Տեսանյութեր
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում գայլը սպանդ է սարքել նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ներսես Համբարձումյանի անասնագոմում՝ հոշոտելով 7 գլուխ ոչխար ու գառ և վիրավորել ևս 19 անասունի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, գյուղապետարանի կողմից կազմված հանձնաժողովի և անասնաբույժի ուսումնասիրությամբ՝ գոմում եղել են 26 գլուխ գառ ու ոչխար, որոնց գիշատիչը վնասել է մասամբ կամ ամբողջությամբ: Գոմում սատկած են գտել 3 գլուխ մայր ոչխար և 4 գառ: Ըստ անասնաբույժի եզրակացության՝ վիրավոր ոչխարներից ու գառներից 10-ը բուժման ենթակա չեն, մնացած 9-ի վերականգնվելու հավանականություն կա:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ