Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզում Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Իշխանությունները պայքարում են ոչ թե ընդդիմության, այլ իրենց դեմ քվեարկած քաղաքացիների դեմ. Արման Աբովյան Brent-ը թանկացել է մինչև 72,56 դոլար մեկ բարելի համար «Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ 

Հույս ունեմ՝ Արցախի իշխանությունները խելամիտ կգտնվեն և «Սամվել Բաբայանի» գործոնը հաշվի կառնեն. Արամ Հարությունյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, երեկ Արցախում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել՝ Բակո Սահակյանից պահանջելով Բաբայանին նշանակել Պաշտպանության բանակի հրամանատար։ Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

-Ինքնորոշված Արցախի իշխանությունները պարտավոր են հաշվի նստել ժողովրդի կամքի հետ, հակառակ դեպքում՝ դա քաղաքական ինքնասպանության ամենակարճ ճանապարհն է։ Ի վերջո, Արցախի ժողովուրդը համաշխարհային մակարդակով ցույց է տվել, որ կարող է տեր կանգնել իր ինքնորոշմանը։ Ես հույս ունեմ, որ Արցախի իշխանությունները այդ ամենը հաշվի կառնեն, որովհետև դա ժողովրդի ցանկությունն է։ Ժողովուրդը երբ հավաքվել էր Արցախի նախագահականի առջև, երևում էր, որ դա ինքնաբուխ էր։ Եթե ապրիլյան պատերազմը չլիներ, միգուցե այդ ձևով չընկալվեր, բայց հիմա ակնհայտ է, որ ցանկացած արցախցու համար իր անվտանգությունն ավելի կարևոր է։ Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովել մարտունակ և կարգապահ բանակը, իսկ իրենք համոզված են, որ Սամվել Բաբայանի պարագայում դա հինմնավոր է։ նա մեծ դերակատարում է ունեցել Արցախյան պատերազմի հաղթանակի գործում, նա այն մարդկանցից է, ով ունի բնատուր խելք։ Սամվել Բաբայանն օժտված է այն բնատուր հատկություններով, որոնք այսօր հարկավոր են Արցախին։

-Այսինքն՝ ի՞նչ պետք է փոխի Սամվել Բաբայանը Արցախում կամ ի՞նչ պետք է անի, որ մինչ այսօր չի արվել։

-Առաջին հերթին ժողովրդի ոգևորությունը շատ կարևոր է. «Կոնֆուցիոսն ասում էր՝ երկիրը կառավարելու համար երեք բան է պետք՝ հաց, սպառազինություն և հավատ։ Մենք տեսանք, որ սպառազինության հետ կապված խնդիր ունենք, հացի հետ կապված Ղարաբաղում սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց գոնե հավատի պահով պետք է ապահովվի։ Ես համոզված եմ, որ Սամվել Բաբայանն այդ հավատը ներշնչելու է ժողովրդին։ Սպառազինության պահով էլ ասեմ, շատ կարևոր է, որ լինի մարդ, ով հլու հնազանդ չէ, հանուն ազգային շահի կարող է պայքարել։ Սամվել Բաբայանն այդ իմաստով շատ ավելի կարող ուժ է, պահանջատեր է լինելու բանակն ամեն ինչով ապահովելու գործում։ Նա այն նախարարը չի լինելու, որի հետ ինչպես ուզեն՝ վարվեն։ Համոզված եմ՝ նա չի լռելու։ Այսօր, երբ Արցախի վրա պատերազմի վտանգը կախված է, նման մարդ է պետք, ում կհավատան։ Քառօրյա պատերազմը բոլորի աչքերը բացել է և հասկացել են, որ միայն համախմբված Արցախը կարող է այդ ամեն ինչին դիմանալ։ Իսկ համախմբում լինում է գաղափարի շուրջ։

-Այս պարագայում ինչպե՞ս կվարվեն Արցախի իշխանությունները։

-Հույս ունեմ, որ Արցախի իշխանությունները խելամիտ կգտնվեն և «Սամվել Բաբայանի» գործոնը հաշվի կառնեն։ Սամվել Բաբայանն այն ժամանակ այնպիսի դիրքերում էր, որ կարող էր պաշտոնից չհեռանալ, բայց ինքը համարեց, որ կարող է հանգիստ թողնել գնալ՝ պատերազմն ավարտված էր։ Արցախի իշխանությունները, եթե մտահոգված են Արցախի ապագայով, պետք է Սամվել Բաբայանին նշանակեն Պաշտպանության բանակի հրամանատար։ Այստեղ քաղաքական խնդիր չէ՝ անվտանգության խնդիր է։

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին Մոնակոյի ահաբեկչության մեջ կասկածվողի մարմինը հայտնաբերվել է Կիևի մարզումՀամլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Ամերիկացի TikTok-ի աստղին գնդակահարել են Lamborghini-ումԿասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Կատարական տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակԻշխանությունները պայքարում են ոչ թե ընդդիմության, այլ իրենց դեմ քվեարկած քաղաքացիների դեմ. Արման Աբովյան Brent-ը թանկացել է մինչև 72,56 դոլար մեկ բարելի համար «Փոքրիկ բռնապետն» այնքան ճղճիմ է, որ կենդանիների միջոցով է ցավեցնում Ծառուկյանին (տեսանյութ) Ուկրաինայում 2.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱրմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում քամու հետևանքով վնասներ են եղել Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը Լարված իրավիճակ Արմավիրում. կարկուտից ու ուժգին քամուց տուժած գյուղերի բնակիչները ճանապարհ են փակել Շամիրամում պեղումների ընթացքում բացահայտվել են կարևոր տվյալներ հնավայրի նախաուրարտական փուլերի վերաբերյալ (լուսանկարներ) Բրազիլիայի ԱԳՆ-ը ընդունել է ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորությունըՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունըԲագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցություններըՉսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է․ Աբրահամյան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում քարաթափում է տեղի ունեցել Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովըՓնտրտուքի մեջ են․ «Հրապարակ» Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի․ Գագիկ Ծառուկյան «Իրավունք». «Դու պիտի զսպաշապիկ լինես խմբակցությունում». Ինչ է ասել Սամվել Կարապետյանը եղբոր որդուն «Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել «Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը «Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը «Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու «Ժողովուրդ». ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները․ հայտնի է նաև խմբակցության քարտուղարի հավանական թեկնածուն «Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ «Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում «Իրավունք». «Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Վարդան Ղուկասյանի փեսան եւս կլինի նոր խորհրդարանում «Ժողովուրդ». Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ «Փաստ». Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի Լի Կան Ինը ՊՍԺ-ից կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո» Եթե ես ընտրություն ունենայի, մենք անմիջապես կդարձնեինք Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ․ Ստուբ Օդային հարձшկումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերшզմում․ Զելենսկի ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում էՄարթա Կոսը հայկական ծիրանով մուրաբա է պատրաստել Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետԹրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին Լիբանանը հայտնել է Իսրայելի հարձակումների հետևանքով 4319 զոհի մասին՝ լարվածության սրման սկզբից ի վերՌուսաստանը ՄԱԳԱՏԷ-ին կներկայացնի Կիևի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի և «Էներգոդար»-ի վրա հարձակումների փաստերը
Ամենադիտված