Դեսպան նշանակվելու առաջարկները դեռևս 10 տարի առաջ են եղել. Մանվել Բադեյան
Քաղաքական
Դեսպանի պաշտոնը ամենից առաջ քաղաքական պաշտոն է։ Դեսպանները լինում են երկու տեսակի՝ կադրային դիվանագետներ և քաղաքական գործիչներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արդեն նախկին պատգամավոր, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը։
«Վերցրեք և նայեք ցանկացած երկրի փորձը, ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսը և դուք կտեսնենք բավական մեծ թվով քաղաքական գործիչներ։ Ինչ վերաբերվում է նրան՝ ես անակնկալի եկա թե ոչ, ասեմ՝ ոչ։ Այդ առաջարկները դեռևս վաղուց են եղել, դեռևս 10 տարի առաջ։ Այն ժամանակ ես տարբեր պատճառներով խուսափել եմ, հիմա համաձայնեցի։ Դուք երևի բոլորից լավ պետք է իմանաք, որ ես 5 տարի աշխատել եմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, 5 տարի էլ եվրաինտեգրացիայի հանմձնաժողովի նախագահի տեղակալ։ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները շարունակում են խորանալ, մի քիչ այլ ֆորմատով»,- ասաց Մանվել Բադեյանը։
Նորանշանակ դեսպանը չմանրամասնեց, թե ինչու է 10 տարի առաջ հրաժարվել դեսպանի պաշտոնի. «Իմ անձնական, ընտանեկան խնդիրների պատճառով»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ