Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել է Norse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին է Հորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլին Հաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3% Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերը Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Բրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինը Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու Nvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial Times Մաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է Թրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվի 

Ոչ մի թիզ հող` թշնամուն

Վերլուծական

Վերջին շրջանի ամենակարևոր իրադարձություններից մեկն, անշո՛ւշտ, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձն էր հայրենիք: Ու չնայած՝ այս կապակցությամբ մամուլում հնչած մեկնաբանություններն ու այս թեմային կատարած անդրադարձերն այնքան էլ շատ չէին, իսկ նրա վերադարձն այնքան էլ շռնդալից չստացվեց (Բաբայանին բնորոշ չէ շոուներ բեմադրելը), սակայն թերագնահատել մեծ ռազմական գործչի' հայրենիքի համար վճռորոշ այս պահին Հայաստան վերադարձն ու պատրաստակամությունը' սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու դրա պաշտպանության գործում, ոչ մի կերպ չի կարելի:

Պատերազմի «շունչը մեր ծոծրակներին» է, իսկ Սամվել Բաբայանի պես մարդկանց ներկայությունը միայն ոգևորող ու ազգը մեկ նպատակի շուրջ համախմբող նշանակություն կարող է ունենալ, ինչի շնորհիվ է միայն հնարավոր դառնալու ապագայի պատերազմում մեր վերջնական հաղթանակը:

Այն, որ Հայաստանում քառօրյա պատերազմից հետո միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվել, փաստ է. փոփոխություններ են ընթանում թե՛ պաշտպանական ոլորտում, թե՛ երկրի պետական կառավարման համակարգում, փորձ է արվում հնարավորինս արագ տեմպերով մոբիլիզացնել մեր ներքին ռեսուրսներն ու պատրաստ լինել Ադրբեջանի առաջիկա ագրեսիային, ինչը, ինչպես փաստում են մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, ամենևին էլ «յոթ սարի հետևում չէ»: Բայց որքան էլ ցավալի կարող է հնչել, ստացվել է այնպես, որ ոմանց կողմից, չգիտես' ի՞նչ հաշվարկներից ելնելով, փորձ է արվում հասարակությունը վարակել պարտվողականության ժանտով ու ազգաբնակչությանը համոզել, թե եթե ուզում ենք խուսափել անհաղթահարելի փորձությունից, ուրեմն՝ պարտավոր ենք լինելու տարածքներ զիջել թշնամուն ու, իբր, միայն այդ կերպ է հնարավոր լինելու հասնել երկարաժամկետ խաղաղության. կատարյալ հիմարություն… Անգամ վերջին ապուշին է պարզ, որ իրադարձությունների նմանօրինակ պարտվողական սցենարի զարգացման դեպքում մենք հարվածի տակ ենք դնելու ոչ միայն Արցախի գոյությունն, այլև' Զանգեզուրի, ինչն էլ, իր հերթին, նշանակելու է Հայաստանի' որպես պետական միավորի կործանում. Սամվել Բաբայանի' Արցախում ունեցած ելույթի գաղափարական հիմնական մեխը հենց այս միտքն էր:

Ընդհանրապես, անդրառնալով Բաբայանի' Արցախում ժողովրդի առջև ունեցած ելույթին' պետք է ասենք, որ այն բավական ուսանելի էր ոչ միայն հասարակ մարդկանց, այլև աստիճանավորների համար, իսկ կատարած շեշտադրումները' համապատասխան ժամանակի պահանջին: Հիմնական միտքը, որ անընդհատ հնչում էր ռազմական մեծանուն գործչի ելույթում, այն էր, որ հայրենիք վերադարձի նպատակը ոչ թե քաղաքական խարդավանքների մեջ ներքաշվելն է, այլ' հայրենիքի պաշտպանությունն ու Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդումը, որից էլ, խոշոր հաշվով, կախված է լինելու հարցը, թե արցախահայությունը մնալո՞ւ է, արդյոք, սեփական հողին կառչած, թե՞ ստիպված փախստական է դառնալու:

Ակնհայտ է, որ Բաբայանը ակնարկում էր այն մասին, որ զիջումների գնալը հավասար է լինելու ինքնադատապարտման. ինքը, որպես հերոսական ճանապարհ անցած մարդ, անելու է իրենից կախված ամեն բան' թույլ չտալու ազգադավ ուժերին' կատարելու քայլեր, որոնց դառը պտուղները քաղելու են ոչ թե ժողովրդի փողերը թալանած չինովնիկների ու այլ ձրիակերների «ոսկե» զավակները, այլ հասարակ մարդիկ, որոնց միակ ունեցածը իրենց հայրենքն է, իրենց մի բուռ հողը:

Կասկած չկա' հայ ժողովուրդը հզոր է, անպարտ է նախևառաջ սեփական ծոցից դուրս եկած արժանի զավակներով. նրանք են մեր պաշտպանության հիմնական ստրատեգներն ու գաղափարական հայրերը, որոնք, ճիշտ ուղղությամբ ուղղորդելով, հիմնական հարվածային ուժը, կերաշխավորեն այնպիսի արդյունքներ ու ձեռքբերումներ, որոնք հիմք են հանդիսանալու մեր վերածնման ու ազգային զարթոնքի. Սամվել Բաբայանը, անկասկած, նրանցից մեկն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումը
Ամենադիտված