Վայոց ձորում կգործի հեմոդիալիզային ծառայություն
Հասարակություն
Վայոց ձորի մարզի «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում հունիսի 6-ից կգործի հեմոդիալիզային ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով' տվյալ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիները պետական պատվերի շրջանակում ծրագրային հեմոդիալիզի ծառայությունից կօգտվեն հենց իրենց բնակության վայրում և ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ' ՀՀ առողջապահության նախարարությունը Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ վերջին ամիսներին ձեռնամուխ է եղել հեմոդիալիզային ծառայության գործարկման աշխատանքներին:
Մասնավորապես' ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, իրականացվել է անհրաժեշտ կադրերի վերապատրաստում: Արդյունքում, այսօրվա տվյալներով, նորաստեղծ ծառայությունը բուժօգնություն կտրամադրի 6 հիվանդի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ