Լիոնել Մեսսին շահել է լրագրողի դեմ դատը
Սպորտ
Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շահել է լրագրողի դեմ դատը: Այս մասին տեղեկացնում է Sport.es:
2014թ-ի ամռանը իսպանական La Razon պարբերականի լրագրող Ալֆոնսո Ուսիան հոդված է գրել Աշխարհի աջնության եզրափակչում Արգենտինայի ընտրանու` Գերմանիայից կրած պարտության մասին: Հոդվածում լրարողը նշել է, որ Մեսսին վատ է տեղաշարժվել դաշտում և հոգնած տեսք է ունեցել նանդրոլոն օգտագործելու համար:
Արդյունքում՝ արգենտինացի ֆուտբոլիստը դատի է տվել լրագրողին: Դատարանը գտել է, որ Ուսիան միտումնավոր վիրավորել է Մեսսիին: Դատարանի որոշմաբ՝ բարոյական վնասի և իրավաբանական ծախսերի համար որպես փոխատուցում արգենտինացին ստացել է 65 հազար եվրո:
Պարբերականից ստացած ողջ գումարը Մեսսին տրամադրել է բարեգործության` «Բժիշկներ առանց սահմանի» հիմնադարամին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու