Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հասարակություն
Հանրապետության տարածքում' հունիսի 7-ին, 10-ին շրջանների մեծ մասում, 11-ին' կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում՝ հունիսի 7-ին, 10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, 8-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանի՝ հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.60C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.00C


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ