ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 28-ին Մինսկում
Արտաքին Քաղաքական
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Մինսկում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
«ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ ձեւաչափով նիստի ընթացքում հայտնված կարծիքները կօգտագործվեն հետագա աշխատանքում այն որոշումների նախագծերը պատրաստելու համար, որոնք ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի կողմից սեպտեմբերի 16-ին քննարկվելու են Բիշքեկում»,-ասել Է Լեբեդեւը:
«Բելառուսի Հանրապետության առաջարկությամբ՝ որոշում Է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին, Մինսկում»,- հավելել է նա, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին