Նեմանյա Ստոշկովիչը «Շիրակի» կազմում կխաղա Եվրոպա լիգայում
Սպորտ
«Շիրակը» մինչև Եվրոպա լիգայի հանդիպումների ավարտը երկարաձգել է պայմանագիրը սերբ կիսապաշտպան Նեմանյա Ստոշկովիչի հետ։ Նախորդ պայմանագիրն ավարտվում էր մայիսի 31-ին։ Այս մասին տեղեկացնում է ակումբիի պաշտոնական կայքը:
Սերբ խաղացողն արդեն միացել է թիմին, որը մարզումները վերսկսել է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։
Հիշեցնենք, որ Ստոշկովիչը «Շիրակին» էր միացել այս տարվա փետրվարից, «Շիրակի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու