Աթլետներ Աղասյանը և Շարոյանը երկրորդն էին Ռումինիայի միջազգային մրցաշարում
Սպորտ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Ռումինիայում կայացած մրցաշարում:
Ռումինիայի միջազգային մրցաշարում Ամալիա Շարոյանը հեռացատկի վարժությունում գրավեց երկրորդ հորիզոնականը՝ ցատկելով 6 մետր 15 սմ: Առաջին տեղում ռումինացի մարզիկն է:
Եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մետր 36 սմ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով միայն բուլղարացի մարզիկին, ով գրանցել է 16 մետր 38 սմ արդյունք:
Հավաքականի երկու անդամներն էլ արդեն ունեն Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու