«ՀՀ քաղաքական ուժերը թող հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսներին»
Քաղաքական
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում խոսելով Արցախում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց. «Արցախը անկախ երկիր է, ժողովրդավարական երկիր է, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, իրավապահները հանդես են եկել հայտարարությամբ։ Լավ կլինի, որ ՀՀ քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսներին»։
Իսկ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ Շարմազանովն ասաց. «Արցախում կա ընտրված իշխանություն, ընտրված իրավապահ համակարգ, որոնք իրենց գործը կատարում են։ Վտանգի ժամանակ պետք է միավորվեն, իրար վրա քար նետելու ժամանակը չէ։ Մենք չպետք է անենք քայլեր, որոնք չեն բխի համայն հայության, արցախահայության շահերից, պարզ է»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ