Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Տնտեսությունը` կործանման եզրին...

Վերլուծական

Եկե՛ք անկեղծ լինենք, բոլորիս էլ այս վերջին մի քանի շաբաթը շարունակ հուզում էր մեկ հարց' ո՞րն էր, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից երկրում աննախադեպ մասշտաբների հասնող կոռուպցիայի, մենաշնորհների ու պետական միջոցների վատնումների դեմ հայտարարած պատերազմի բուն շարժառիթն ու նախապատճառը:

Որքան էլ կարող է ռոմանտիկ թվալ՝ քիչ թիվ չէին կազմում հնչող այն կարծիքները, թե ամենաթողության դեմ Հովիկ Աբրահամյանի կողմից հայտարարած պատերզամի ներշնչման հիմնական աղբյուրը նրա մեջ հանկարծակի արթնացած հայրենասիրական զգացմունքներն էին' պայմնավորված հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմով. կառավարությունը հասկացել էր, որ նման տեմպերով շարունակելու դեպքում մենք անխուսափելիորեն հայտնվելու ենք անդունդի շեմին, որից փրկություն չի լինելու այլևս:

Պարզվում է, սակայն, որ ամեն բան այնքան էլ այդպես չէ, իսկ մենաշնորհների դեմ կեղծ պայքարի պատճառն էլ եղել է ոչ թե վերոհիշյալ հայրենասիրությունը, այլ' միջազգային ֆինասական կառույցները: Հայտնի է, որ մեր երկիրն, առանց համաշխարհային ֆինանսական կառույցներից վարկեր ու պարքեր վերցնելու, կարող է գոյատևել ընդամենը մի քանի օր. մեր ֆինանսկան վիճակն այնպիսին է, որ մեզ պարզապես թույլ չի տալիս «աչք թարթել» ու պարտքեր կուտակելու փոխարեն մի փոքր էլ մտածել նախկինում վերցրած վարկերը փակելու, արտաքին ֆինանսական բեռից ազատվելու մասին:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ-ն պարտք փակելու համար ստիպված է նոր պարտքեր կուտակել ու փորձել դրանց մի մասով սպասարկել նախկինում վերցրած վարկերը, մեկ այլ մասով էլ տնտեսությունը մի կերպ «յոլլա տանել». ժամանակակից Հայաստանի գերխնդիներից մեկն արտաքին պարտքն է, որը, որքան էլ ոմանք հավաստիացնեն, թե հեռու է վտանգավոր շեմից, մեզ պարզապես խեղդում է' թույլ չտալով տնտեսության վերակենդանցման ուղությամբ գոնե 5 րոպե մտածել: Ավելին' բանից պարզվում է' մեր երկիրը հայտնվել է այնպիսի ֆինանսական իրավիճակում, երբ նույն այդ համաշխարհային ֆինանսական կառույցներն այլևս հրաժարվում են պարտքով փող տրամադրել' մեզ պարտադրելով գնալ ներքին բարեփոխումների ու մեկընդմիշտ հասկանալ, որ պարտքով երկար չես կարող գոյատևել. հարկավոր է կենտրոնացնել ուժերն ու երկրի ներքին ռեսուրսների հաշվին փող հայթայթել, ինչին էլ, ըստ էության, իբր միտված էր երկրում հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարը:

Հայտնի է նաև, որ բյուջե լցնելու մեկ այլ ճանապարհ ևս կա. հարկերի ավելացումն ու նոր հարկատեսակների սահմանումն է: Ինչպես երևում է, կառավարությունում որոշել են այլևս կեղծավորությամբ չզբաղվել ու անիմաստ տեղը սրա նրա «ունքերից կախվելու» փոխարեն (մենաշնորհի դեմ պայքարը կառավարաությունում հենց նման կերպ են ընկալում) գնալ հենց այս ճանապարհով, ու խորհրդարանում շուտով պատրաստվում են քննարկել նոր Հարկային օրենսգրքի նախագիծը, որը, ինչպես պարզվոմ է, բավական լուրջ խութեր է պարունակում իր մեջ. դրանով նախատեսվում է հարկային բեռի ավելացում: Թե ինչով կարող է հղի լինել բիզնեսի համար հարկային բեռի ավելացումը, պարզ է ամենքին. Հայաստանը դառնալու է անապատ' գործարարությամբ զբաղվողների համար:

Փաստացի չունենալով ներքին շուկա, չունենալով գնողունակ բնակչություն' Հայաստանը դատապարտվելու է տնտեսկան ամայացման, քանի որ պարզից էլ պարզ է' նոր Հարկային օրենսգրքի ընդունման դեպքում ոչ միայն այստեղ նոր գործ սկսելն է գրեթե անհնարին դառնալու, այլև եղածներն են հայտնվելու հարվածի տակ, որն էլ, իր հերթին, բերելու է եղած բիզնեսների փակմանը: Մարդիկ, պարզապես, կվաճառեն իրենց եղած-չեղածն ու կհեռանան այստեղից. տեղի կունենա գործարարների արտագաղթ' դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ:
Այնպես որ, ինչպես արդեն իսկ պարզ է, Հայաստանում իրական բարեփոխումները մեր իրականությունից նույնքան հեռու են, որքան ասենք Սիրիուս մոլորակը' Երկրից. Հայրենասիրությունն այստեղ ոչ մի կապ չունի, իսկ իրական ու վիրտուալ պատերազմների բուն պատճառը, ինչպես միշտ, փողի պակասությունից է լինում. այդպես է և հայրենի կառավարության դեպքում…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված