Varzesh3.com. Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Տրակտոր Սազի» չեղարկվել է՝ ադրբեջանցի երկրպագուների պատճառով
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Տրակտոր Սազի»՝ չի կայանա: Այս մասին գրում է Varzesh3.com-ը:
«Տրակտոր Սազիի» մարզական տնօրեն Մոսթաֆա Աջորլուն հաստատել է այդ տեղեկությունը: Թիմի երկրպագուների մի մասը, որոնց թվում քիչ չեն ադրբեջանցիները, դեմ են Հարոյանի տեղափոխությանը:
Ավելի վաղ «Տրակտոր Սազիի» կայքը հայտարարել էր, որ Հարոյանի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Իրանի ակումբը առաջիկայում բանակցություններ կսկսի այլ պաշտպանի հետ:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու