Ռուսաստանը վճռորոշ դեր կխաղա ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մերկել
Արտաքին Քաղաքական
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ Ռուսաստանը հանգուցային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Ռուսաստանը, իհարկե, վճռորոշ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին, լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-հունիսի 7-ին Բեռլինում ասել է կանցլերը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին