Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Քոչարյանը վերադառնում է…

Վերլուծական

Ինչպես հայտնի է, ցանկացած պետության կյանքում հիմնահենքային նշանակություն ունի ազգային անվտանգության համակարգը, որի վրա էլ խարսխված է լինում պետության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը: Հայաստանում, ինչպես և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, գոյություն ուն մի մարմին' «Անվտանգության խորհուրդ» անվամբ, որը, թեև երկրի կառավարման համակարգում ավելի շատ խորհրդատվական ֆունկցիաների կրող է, սակայն, ըստ էության, համակարգում է երկրի անվտանգության ոլորտն' իր ամբողջության մեջ ու դե ֆակտո հանդիսանում վերահսկողական կարևորագույն գործիք' երկրի բարձրագույն իշխանությունների ձեռքին. ԱԽ քարտուղարն երկրում իր ազդեցիկությամբ համարվում է 4-րդը' պետության ղեկավարից, ԱԺ նախագահից ու վարչապետից հետո: Սովորաբար այս պաշտոնին այս կամ այն անձի նշանակումը պայմանավորված է լինում մի շարք ներքին ու հատկապես արտաքին գործոններով. պետք է այնպիսի մեկին վստահել այս կարևորագույն աթոռը, որը ոչ միայն իր կենսափոձով ու անցած ճանապարհով կհամապատասխանի այս բարձր պաշտոնին, այլև դրականորեն կընկալվի աշխարհի ուժային կենտրոնների կողմից, ու այդ կենտրոններից ամեն մեկը տվյալ մարդուն կհամարի իրենը: Հայաստանի պարագայում, որը գտնվում է այնպիսի բարդագույն տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է, այս վերջին հանգամանքը, ինչ խոսք, առավել քան կարևոր է:

Հայաստանն այլևս ԱԽ նոր քարտուղար ունի. Արմեն Գևորգյանն է, ով հանրությանը բավական լավ հայտնի մեկն է, ու առանձին տողով նրա կենսագրությանն անդրադառնալու կարիք հաստատ չի լինի: Ինչ վերաբերում է նրա մասնագիտական ու աշխատանքային ունակություններին, ապա այդ առումով բավական դիպուկ է նախագահի հնչեցրած այն գնահատականը, թե գրեթե 20 տարի ճանաչում է Արմեն Գևորգյանին, և նա ոչ մի անգամ չի թերացել իր աշխատանքում: Իսկ հարցի պատասխանը, թե ինչու է Արմեն Գևորգյանը հավասարապես ընկալելի համարվում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, տալիս է նրա կրթական ցենզը, որը բավական խոսուն է. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան մանկավարժական համալսարանի ասպիրանտ է, կրթություն է ստացել նաև Տվենտեյում և Հարվարդում:

Ինչպես վերը նշեցինք, բացի արտաքին հանգամանքներից' այս նշանակումն ունի նաև ներքին մի շարք ասպեկտներ, որոնք էլ հիմա կփորձենք դիտարկել առանձին-առանձին: Ինչպես հայտնի է, Արմեն Գևորգյանը այն պետական գործիչներից մեկն է, որի կարիերան իր ծաղկման գագաթնակետին է հասել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք. հանրության շրջանում նա արդարացիորեն դիտարկվում է' Քոչարյանի կադր, ուստի' սխալված չենք լինի, եթե պնդենք, որ նրա' ԱԽ քարտուղար նշանակման գործում ամենևին էլ ոչ երկրորդական դեր է խաղացել Քոչարյանի գործոնը, որն, ինչպես հայտնի է, միշտ էլ տիրապետել է շատ կոնկրետ լծակների'երկրի ներսում սեփական ազդեցությունը մինչև վերջ պահպանելու համար. սեփական կադրերով պետական կառավարման համակարգը ողողելը,թերևս,այն հիմնական գործիքակազմերից է, որոնք թույլ են տալիս ոչ միայն պահպանել դրանում ունեցած երբեմնի ազդեցությունը,այլև ավելացնել այն. Արմեն Գևորգյանի նշանակումը հարկ է դիտարկել հենց այս դիտանկյունից:

Ասում են' կյանքում ոչինչ պատահական չի լինում: Ինչ խոսք, ասույթն այս հատկապես դիպուկ է ասված քաղաքականության համար, ուր տեղի ունեցող գործընթացներն ու դրանց հետևանքով առաջ եկած արդյունքները, որպես կանոն, չափազանց խորքային երևույթների հետևանք են լինում. ինչ խոսք' նման մի խորքային գործընթացի հետևանք էր նաև Սամվել Բաբայանի' Հայաստան վերադարձի փաստը, որը դիտարկել' պարզապես անձի հայրենսիրության արտահայտման արդյունք, միամտություն կլիներ: Մեր խորին համոզմամբ' ԱԽ նոր քարտուղարի նշանակման ու Բաբայանի' Հայաստան վերադարձի միջև եղող այսչափ կարճ ժամանակային ճեղքն ամենևին էլ պատահական չէ ու խոսում է երկրում ապագայում սպասվող միգուցեև անակնկալ զարգացումների մասին, որոնց մենք կրող ենք ականատես դառնալ 2017-ի ընտություններից հետո. Քոչարյանի' ակտիվ քաղաքականություն վերադարձի տեսական մասը գրեթե լուծված է, մնում է սպասել գործնական քայլերի, որոնց էլ, ամենայն հավանականույամբ, ականատես ենք դառնալու առաջիկայում... 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված