«Բորուսիան» Օբամեյանգից չի հրաժարվի նույնիսկ 70 միլիոնի դեպքում
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» չի պատրաստվում հարժարվել հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգից:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, դորտմունդյան թիմը գաբոնցի ֆուտբոլիստի տրանսֆերը չի վաճառի նույնիսկ 70 մլն եվրոյի դեպքում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Օբամեյանգի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2020թ-ին:
Գերմանիայի առաջնության նախոր մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է 31 խաղի, հեղինակել 25 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու