Ինչու է Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների հերթական փոթորիկը
Հայաստան
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին, որոնք մի քանի օր է շրջանավում են։
«Բոլորին հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան կա, ինչպես նաև՝ թուրքական զավթիչների դեմ հերոսական պայքար մղած Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող բազմաթիվ արձաններ կան:
Այս արձանները տեղադրված են նրա համար, որ Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհը երկրի բնակչությունը պաշտպանեց այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի հայտ եկած Ադրբեջան պետության զինված խմբավորումների ոտնձգություններից, ինչպես նաև կազմակերպեց Հայաստանի ու Լեռնահայաստանի՝ Զանգեզուրի պաշտպանությունը:
Եվ որևէ անհասկանալի բան չկա, թե ինչու է Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների հերթական փոթորիկը, որն ուղղակի հետևանքն է Ադրբեջանի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ բարձրաձայնած հավակնությունների: Անբարո ու անարդյունավետ եմ համարում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի անգնահատելի ավանդի վրա ստվեր գցելու Բաքվի ջանքերը»,- գրել է Բալայանը։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը