Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Հարցը փակված է…

Վերլուծական

Հայաստանում վաղուց արմատացած կոռուպցիայի ու ամենաթողության դեմ սկիզբ առած պայքարը շարունակում է մնալ ամենաշատը քննարկվող թեմաներից մեկը:

Գրեթե չկա մի օր, որ սրա մասին չխոսվի, չգրվի, ու թեման չքննարկվի: Հարցն այնքան հրատապ է դարձել մեզանում, որ քաղաքական գործիչներին ու պատգամավորներին' լրագրողների կողմից տրվող հարցափնջերում կոռուպցիայի դեմ պայքարի, այս կամ այն քաղաքական գործչի ունեցած տեսլականին վերաբերող հարցերը երրորդ պլան են մղել մյուս պրոբլեմներին վերաբերող հարցադրումներն ու վերածվել ոմանց մտքի թռիչքը ստուգելու անկրկնելի միջոցի, որ օգնում է հասկանալ' մի քանի շաբաթվա պատմություն ունեցող կոռուպցիայի դեմ պայքարը իրակա՞ն է, թե՞, այնուամենայնիվ, աննյութական:

Օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ կոռուպիցայի դեմ պայքարի մասին իրեն ուղղված հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մի շատ հետաքրքրական պատասխան էր տվել' ասելով, թե այն միանգամից արմատախիլ անելը կարող է վտանգավոր լինել ու, որ այդ չարիքի դեմ պայքարն իրականում շարունակական գործընթաց է: Այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական գործընթաց է, անվիճելի է. չես կարող այս երևույթի դեմ պայքարը սահմանափակել, ասենք, 6 ամսով, իսկ նշված ժամանակահատվածը լրանալուն պես սկսես խրախուսել կաշառակերությունը: Բայց ի՞նչ է ասել' «միանգամից արմատախիլ անելը կարող է վտանգավոր լինել», որտե՞ղ է Բաղդասարյանը տեսնում դրա վտանգը, շատ հետաքրքրական է:

Այն, որ այս գործիչը հասարակությանն ավելի շատ հայտնի է իր' երբեմն աբսուրդի հասնող մտքերով, ամենևին էլ նորություն չէ: Թե ինչով է դա պայմանավորված, կարծում ենք պարզ է անգամ ծծկերին, ու շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ նրա բոլոր գործողություններն ուղղված են միայն մի բանի' հաճելի թվալ վերևներին: Իսկ այն, որ կոռուպցիայի դեմ վճռական պայքարը վնասելու է նախևառաջ հենց վերնախավում հանգրվվանածների բիզնես-շահերին ու զրկելու է նրանց արտոնյալ կարգավիճակից, իշխանությունում հասկանում են բոլորը, այդ թվում և Բաղդասարյանը:

Շեշտելով ժանտի դեմ վճռական պայքարի վտանգավորության կեղծ թեզը' Բաղդասարյանը, ըստ էության, փորձում է հանրությանը համոզել, թե իբր երկրում այսչափ արմատացած կոռուպցիան բխում է հենց երկրի շահերից, իսկ ցանկացած մեկը, ով կհանդգնի արմատական քայլերի դիմել ու մեկընդմիշտ արմատախիլ անել այն մեր իրականությունից, կարող է ակամա վնաս հասցնել պետությանն ու հասարակությանը. պնդում, որը, մեղմ ասած, զուրկ է որևիցե հիմնավորումից: Մարդկության փորձն ապացուցում է, որ առանց վճռական կտրուկ գործողությունների, կոռուպցիան երբեք չի կարող իր տեղը զիջել օրինականությանը, իսկ բոլոր այն պնդումները, թե դրա դեմ պայքարը կարող է ուղեկցվել երկրում ներքին ցնցումներով, նույնքան մերկապարանոց են, որքան լկտի սուտը:

Փաստորեն' Բաղդասարյանի հնչեցրած մտքերից պարզ է դառնում, որ բոլորիս հույսերը' կապված երկրի պետական կառավարման ապարատը հիմնովին մաքրագործելու հետ, անհիմն ու սին են. կառավարությունում ավելի շատ հակված են կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակել մեքենաներ կրճատելու տխրահռչակ միջոցառումներով, որոնք ավելի շուտ նման են PR ակցիայի, քան իրական պայքար ծավալելու: Համաձայնե՛ք, սակայն, որ այս ամենում ոչ մի անակնկալ լինել չէր կարող, քանի որ բոլորս էլ ի սկզբանե շատ լավ գիտակցում էինք, որ մեր երկրում պայքարն այս ոչ մի ապագա էլ չունի. հիմնական կոռուպցիոներները հենց նրանք են, ովքեր ամենաշատն են խոսում ժանտի դեմ պայքարի մասին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված