ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս
Հասարակություն
Հունիսի 10-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները, ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն, այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:
Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը: Ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել են որոշ մանրամասներ զորամասի կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ:
Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքով, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ