Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին Երևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել «Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառ «Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում 

Պուտինի գաղտնի պլանը

Վերլուծական

Երբ քաղաքամայր Երևանում տեղադրվում էր հայ ժողովրդի փառահեղ զավակի' Գարեգին Նժդեհի արձանը, քչերի մտքով կարող էր անցնել, որ այն շուտով հայտնվելու է մեր տարածաշրջանում ընթացող լրջագույն աշխարհաքաղաքական պրոցեսների կիզկետում' վերածվելով այնպիսի ստոր շահարկումների առարկայի, որ դժվար է անգամ պատկերացնել:

Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով վերոհիշյալ թեմայի մասին, ասել է բառացիորեն հետևյալը. «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» ստեղծողներից մեկի հուշարձանի տեղադրմամբ»: Ի ուրախություն մեզ' հայկական կողմի արձագանքը սրան բավական կոշտ ստացվեց. ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազնովը փաստարկված կերպով պատասխանել է Զախարովայի հայտարարությանը' մեկընդմիշտ հասկացնելով ռուսական կողմին, որ հայ ազգային հերոսին ֆաշիստների հետ համեմատելը նույնքան անշնորհակալ գործ է, որքան ժամանակի բոլշևիկյան ղեկավարների ու Հիտլերի միջև համեմատական զուգահեռներ անցկացնելը:

Ինչ խոսք' հասկանալու համար Մոսկվայի ու Երևանի միջև ընթացող այս հեռակա բանավեճի հեռահար նպտակները, հարկ է նախևառաջ մի շարք հանգամանքներ, փաստեր ու իրողություններ դիտարկել ընդհանուր հարթության մեջ: Այն, որ Նժդեհն իր անձով մարմնավորում է հայ ժողովրդի պայքարն ընդդեմ օտար բռնապետության ու շովինիստական նկրտումների, փաստ է: Զանգեզուրի' ներկայիս ՀՀ կազմում լինելու համար մենք ազգովի պարտական ենք հենց Նժդեհին: Փաստ է նաև այն, որ վերջին ժամանակներս բավական անսովոր կերպով իրենց փթթման գագաթնակետին են հասել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որի պատճառը, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ (թե դրա դիմաց Բաքուն ինչ է խոստացել Մոսկվային, միայն կռահել կարելի է), ու ինչպես գրեթե միշտ է պատահում, կարծես այս անգամ ևս այդ հարաբերությունների փթթումը, տեղի է ունենում ի հաշիվ հայերիս, երբ օտարների միջև ընթացող քաղաքական-դիվանագիտական առևտրի արդյունքում զոհասեղանին են հայտնվում հայկական կողմի կենսական շահերը' դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով հանդերձ:

Հնչեցնելով ակնհայտորեն ադրբեջանամետ հայտարարություներ, ալիևահաճ կոչեր' Մոսկվան, ըստ էության, հետապնդում է մեկ նպատակ' ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա' կյանքի կոչելու Կազանյան փաստաթուղթը, որը, ինչպես հայտնի է, նախատեսում է ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին' ոչնչի դիմաց (Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի կոնկրետ ժամկետներ այնտեղ նշված չեն):

Չպետք է մոռանալ, որ հայ-ռուսական հարաբերությունների այս աննախադեպ սրացումը վրա հասավ ճիշտ այն օրվանից, երբ պաշտոնական Երևանը հասկացնել տվեց Կրեմլին, որ չի պատրաստվում կուրորեն հետևել նրա ցուցումներին ու հաստատակամ է' մինչև վերջ հետամուտ լինելու սեփական շահերի պաշտպանությանը. Երևանի «ինքնագլխությունը», հասկանալի պատճառներով, կատաղեցրել է ռուս չինովնիկներին :

Թե որքան կարող են լարվել հայ-ռուսական հարաբերությունները, անշուշտ, կախված է միայն Մոսկվայի հետագա քայլերից: Փորձելով, իբր, սեփական գերիշխանությունը հաստատել Անդրկովկասում' ռուսներն անում են ամեն բան' ազատագրված տարածքներում ռուս խաղաղապահներ մտցնելու համար, ինչի արդյունքում միանձնյա կերպով կառավարելի կդարձնեն ոչ միայն հակամարտության կարգավորումը, այլև հակամարտության կողմերից յուրաքանչյուրին' Արցախին, Երևանին ու Բաքվին՝ միևնույն ժամանակ լուծելով Ռուսաստանին հարավից եկող սպառնալիքներին դիմակայելու խնդիրը: Իրենց այս քաղաքականությամբ ռուսները ոչ թե առաջ են տանում մեր կամ Ադրբեջանցիների շահերը, այլ' բացառապես իրենց, որոնք, սակայն, ի ցավ մեզ, այս անգամ ավելի շատ համընկնում են ոչ թե մեր, այլ ադրբեջանական կողմի շահերի հետ. պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենադիտված