Դե Խեան գերազանցեց 50 տարվա ռեկորդ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան Իսպանիայի հավաքականի կազմում Եվրո 2016-ի առաջին հինգ խաղում դարպասն անառիկ պահելով, գերազանցեց 50 տարվա ռեկորդը, որի հեղինակն անգլիացի դարպասապահ Գորդոն Բենքսն է: Այս մասին գրում է Goal.com-ը:
Դե Խեան սեփական դարպասն անառիկ է պահել Լյուքսեմբուրգի, Մակեդոնիայի, Ուկրաինայի, Չեխիայի և Թուրքիայի հավաքականների դեմ խաղում (Եվրո 2016-ի որակավորման և խմբային փուլերի խաղեր):
Բենքսը իր պաշտպանած դարպասը առաջին 4 խաղում շարունակ անառիկ է պահել 1966թ-ի աշխարհի առաջնությանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու