Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել Պայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերել Փոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է Զախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերը Թուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավու Կրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել է Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր Ոսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի Պայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանր 

Փաստորեն` Աշոտյանը «փառք» էր…

Վերլուծական

Երբ ՀՀ կրթության ու գիտության նախարարի աթոռին բազմեց դաշնակցական Լևոն Մկրտչյանը, հասարակության որոշակի հատվածի մոտ հույսեր արթնացան, թե նոր նախարարն իր հետ կբերի թարմ շունչ, նոր մտահղացումներ, երկար սպասված բարեփոխումներ: Չնայած բավական տևական ժամանակ է անցել այն օրվանից, երբ Մկրտչյանը ԿԳ նախարար դարձավ, բայց խոսել համակարգում արմատական փոփոխությունների ու իրական բարեփոխումներ սկսելու մասին ոչ մի կերպ չես կարող. դատելով' ամենայնից' Մկրտչյանի հետ կապված հույսերը սին դուրս եկան, սպասումներն էլ' անհիմն լավատեսական:

Բանից պարզվում է' հիմա էլ ԿԳ նախարարությունը, ըստ էության, գտնվելով գաղափարական սովի մեջ ու չկարողանալով զարգացման նոր իդեաներ առաջ քաշել, վերհիշել է աշոտյանական դարաշրջանի անհաջող ձեռնարկումներից մեկն ու որոշել կրկին ասպարեզ իջեցնել բուհերի խոշորացման ծրագիրը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Գյումրիի բուհերի խոշորացման ծրագրին, որն, ինչպես հայտնի է, մի քանի տարի առաջ ամենաթեժ թեմաներից մեկն էր դարձել երկրում, ու Աշոտյանը, զգալով իր մտահղացման ողջ սնանկությունը, ստիպված եղավ հետ կանգնել այդ մտքից ու խոստովանել իր սխալը: Ինչպես երևում է, սակայն, կառավարությունը հիմա էլ փորձ է անում իր այս նախագիծը կյանքի կոչել դաշնակցական նախարարի ձեռամբ'վստահ լինելով, որ եթե այն իրեն չադարացնի (այն, որ սա ի սկզբանե վատ մտահղացում է, կասկած լինել չի կարող), ապա ողջ թուքումուրը ստիպված են լինելու ուտել դաշնակցականներն, իսկ ՀՀԿ-ն «ջրից չոր է դուրս գալու»:

Տեղեկատվության կարգով նշենք, որ սույն նախագծով, ըստ էության, փորձ է արվում վերակենդանացնել Աշոտյանի երբեմնի պլանն ու միավորել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի պետական կոնսերվատորիայի ու Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը՝ ստեղծելու մեկ հաստատություն՝ Գյումրու արվեստի պետական ակադեմիա: Բացի այդ` ցանկություն կար Գյումրու մանկավարժական ինստիտուտը դարձնել համալսարան՝ միաժամանակ դրան միացնելով Հայաստանի պոլիտեխնիկական և տնտեսագիտական համալսարանների՝ երկրի երկրորդ քաղաքում գործող մասնաճյուղերը:

Ինչպես և սպասելի էր, սույն ծրագրի վերաբերյալ արձագանքները բավական կոշտ են եղել. բացասաբար են արձագանքել ինչպես ոլորտի մի շարք փորձագետներ, այնպես էլ կրթօջախների ղեկավարներ: Հիմնական մտահոգությունը, որ հնչում է նրանց հակափաստարկներում,թերևս, այն է, որ այս ամենի արդյունքում կտրուկ կընկնի կրթության որակն, ու մի շարք մասնագիտություններ, առհասարակ, կոչնչանան: Պարզ ասած' «ունքը սարքելու փոխարեն' աչքն ենք հանելու», ինչը, հասկանալի է,ոչ մի կերպ չես կարող արդարացված համարել:
Կլսի՞ արդյոք Լևոն Մկրտչյանը բանիմաց մարդկանց մտահոգություններն ու ձեռք կքաշի՞ իր այս մտահղացումից, ցույց կտա միայն ժամանակը, բայց որ այս տեմպերով մեր կրթության ոլորտը հեռուն չի կարող գնալ, փաստ է. խորհուրդ կտայինք Մկրտչյանին նախքան տիտանական նախագծեր կյանքի կոչելը'մի փոքր ուշադիր լիներ ավելի փոքր թվացող, բայց իրականում հսկայական թվով քաղաքացիներին վերաբերող խնդիրների լուծմանն ու ասենք ավելի մեծ ուշադրություն դարձնել դպրոցներում հետզհետե թափ հավաքող ապօրինի դրամահավաքների խնդրին. ասում են' Ղևոնդ Ալիշանի անվան Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցում նմանատիպ դեպքեր հաճախ են գրանցվում…

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր102 միլիարդ դոլար՝ ինը ամսում․ Ռուսաստանի նավթային եկամուտների նոր պատկերըՀաղթելու հույսով՝ պարտության ճանապարհին. արագ փողի պատրանքը և դրա ծանր հետևանքներըԻսրայելը պետք է հրաժարվի «մշտական պատերազմի մտածելակերպից». Քուշներ45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Եվրոպան վիճում է ֆինանսավորման շուրջԱնչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն«Լուկօյլի» ակտիվների շուրջ նոր գործարք․ Ալեքպերովը խոսում է վերադարձիցՀաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրըՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումներըԵվրոպայի 12 երկրում ձերբակալել են 120 միլիոն եվրոյի լվացման մեջ կասկածվող 21 անձի «ԿինոՄոսկվան» խոստանում է Նիկոլ Փաշինյանի նկատառումների հարցում «հետևողականություն ցուցաբերել»621,9 միլիոն դոլար՝ F-16-ների համար․ ԱՄՆ-ը հաստատել է հնարավոր վաճառքըՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՓհենյանը կասեցրել է օգնությունը Մոսկվային․ ուկրաինական հետախուզության պնդումըՄահացել է CD և DVD տեխնոլոգիաների մշակող, ֆիզիկոս Ջեյմս Ռասելը Իբիցայի ափերի մոտ նավթատար լցանավ է խորտակվելԶախարովան արձագանքել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու` Գերմանիայի հայտարարությանը ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ՌԴ հրթիռների ոչնչացումը կնշանակեր մասնակցություն պատերազմին. Ռումինիայի նախագահԳազայի հատվածում մեկ օրում իսրայելական հարձակումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվելԻրանում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել ԱՄՆ իշխանությունները SpaceX ընկերությանը թույլ են տվել ուղեծիր դուրս բերել մինչև մեկ միլիոն արբանյակ ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումըՄելոնիին ցնցել է Ջաննի Դե Ջենարոյի մահվան գործըԳեղարքունիքի մարզում «Hyundai»-ի, «Subaru»-ի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել էԿապահովվի խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումըԿիևին հարվածել են բալիստիկ հրթիռներով․ յոթ վիրավոր, երկուսը՝ ծանր վիճակումՊատերազմի նոր ճակատներ․ վտանգը մեծանում է.Փաշինյանը՝ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշման մասինՖրանսիայում ոստիկանությունը բողոքի ցույցեր կանցկացնիՈստիկանությունը թմրանյութերի գործով ձերբակալել է հայտնի թուրք դիջեյի Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր Գրեթե մեկ դար անց․ բնիկների մշակութային արժեքները վերադառնում են ԱվստրալիաՕմանի ափերի մոտ լցանավ է հարձակման ենթարկվել. տուժածների մասին չի հաղորդվում Բանգլադեշում ցուցարարները բախվել են ոստիկանության հետԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԱպօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվելԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները
Ամենադիտված