«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասին Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվեն Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքից Հյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջ Ջերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ է Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ում Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհ Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս 

Արամ Աթեշյանը Հայաստանում հույժ անցանկալի անձ է և եթե փոքր-ինչ խոհեմություն ունենա՝ իր այցելությամբ չի պղծի հայոց սուրբ հողը

Վերլուծական

Պոլսի պատրիարքական փոխանորդից խոհեմության այս ակնկալությունը վերաբերում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և անձամբ կաթողիկոսին, որոնք, կարծում ենք, ցանկության դեպքում կարող են հասնել նրան, որ Արամ Աթեշյանը հրաժարվի Հայաստան այցելելու մտքից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ուղղած բաց նամակը, որը հրապարակվել է Facebook-ում, մեծ հուզումներ ու բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Սփյուռքում: Այդ խայտառակ նամակում Արամ Աթեշյանը դիմելով Էրդողանին՝ գրել է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։
Հենց այս նամակով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թույլ տվեց իր կյանքի, հավանաբար, ամենամեծ սխալը, սխա՛լ, որը սոսկ սխալ չէ, այլ սրբապղծություն և, կարծում եմ, հայ ժողովրդի կողմից երբեք չի ներվելու:

Արամ Աթեշյանի հիշյալ խայտառակ ու սրբապիղծ քայլը, բնականաբար, նրա անձի, գործունեության և ունեցվածքի վրա է բևեռել նաև լրագրողներիս ուշադրությունը: Եվ, ահա, կարճ ժամանակում հաջողվեց պարզել, որ նրա անունն Արթին Աթեշ է: Թուրքական մամուլի տարբեր հրապարակումներում (օրինակ' http://www.azbilmisozneler.com/2015/11/12-eylulden-unutulan-bir-magduriyet.html ) և համացանցում առկա այլ նյութերում հանդիպում է նրա այս անուն ազգանունը: Այսինքն' հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը երեկ Լուրեր.com-ին տված հարցազրույցում (http://lurer.com/?p=225910&l=am) միանգամայն ճիշտ տեղեկություն է հայտնել առ այն, որ Արամ Աթեշյանի անձնագրային կամ ավազանի անունը Արթին է, ազգանունը' Աթեշ, Արամը նրա' որպես հոգևորական ստացած անունն է, այսինքն' քահանայական ձեռնադրության ժամանակ եկեղեցու կողմից նրան տրված հոգևոր անունը, իսկ Աթեշ-ն Աթեշյան է սարքվել կամ հայացվել վերջում ավելացնելով յան: Այլ կերպ ասած՝ մարդը ծնվելիս անվանակոչվել, ապա անձանգրով եղել է Արթին Աթեշ, նրա թուրքական անձնագրում այսօր էլ պետք է Արթին Աթեշ գրված լինի, քանի որ այս ազգանվամբ հիշատակվում է ԶԼՄ-ների նաև այս տարվա հրապարակումներում:

Եվ ահա այս մարդը 2012թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում ստացել է Հայաստանում հատուկ կարգավիճակի անձնագիր` Արամ Աթեշյան անուն ազգանունով, հայրանունն էլ' Ազիզ: Ինչպե՞ս, չի՞ ստացվում երկու անձնագիր' իրարից տարբեր անուն ազգանուններով, ի՞նչ անձնագրի հիման վրա է տրվել նրա հայաստանյան անձնագիրը: Հուսանք, որ այս հարցում պարզություն կմտցնի ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունը:

Երկու տարի անց' 2014 թվականի մայիսին, Արամ Աթեշյանն արդեն այդ անձնագիրը գրպանում, 36 մլն դրամով, սեփականության իրավունքով ձեռք է բերել Վաղարշապատի (Էջմիածնի) Լոմոնոսովի փողոցի 1-ին փակուղու թիվ 6 բնակելի տունն իր պատկառելի չափերի հողամասով: Բնակելի տան և շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 188,4 քմ: Նկատենք, որ այն ժամանակ դրամը դեռ արժեզրկված չէր, մոտ 413 դրամը համարժեք էր ամերիկյան 1 դոլարին, այսինքն' 36 մլն դրամը կազմում էր ավելի քան 87 000 ԱՄՆ դոլար:

Ըստ Սարգիս Հացպանյանի՝ Պոլսի պատրիարքական փոխանորդը մի տուն էլ ունի Աբովյան քաղաքում, 550 000 դոլար արժողության տուն' Ստամբուլում, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Անթալիայի մոտ, Էգեյան ծովի և Միջերկրականի հատման կետում գտնվող, հանգստավայր հանդիսացող գեղատեսիլ Բոդրումում, որը Թուրքիայի ամենասիրուն քաղաքն է, մի մեծ ապարանք է ձեռք բերել, Միացյալ Նահանգներում կալվածք ունի, Մոսկվայում անտիկվար խանութներ է աշխատացնում: Լուրջ հարցեր են առաջանում, չէ՞, որտեղի՞ց այսքան մեծ միջոցներ, այսքան թանկարժեք գույք հայ՝ թեկուզ բարձրաստիճան հոգևորականին, որը, եթե չենք սխալվում, համեստ կյանքով պետք է ապրի և օրինակ հանդիսանա հավատացյալների և, ընդհանրապես, բոլոր մարդկանց համար:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Ամենադիտված